Կոռուպցիայի կանխարգելման յանձնաժողովը Փաշինեանի վարքագծի վերաբերեալ վարոյթ է յարուցել

Կոռուպցիայի կանխարգելման յանձնաժողովը Փաշինեանի վարքագծի վերաբերեալ վարոյթ է յարուցել

Կոռուպցիայի կանխարգելման յանձնաժողովը մայիսի 15-ին վարոյթ է յարուցել վարչապետ Նիկոլ Փաշինեանի վարքագծի կանոնների առերեւոյթ խախտման վերաբերեալ՝ հիմք ընդունելով միջադէպի վերաբերեալ զանգուածային լրատուութեան միջոցների հրապարակումները։

Մայիսի 7-ին վարչապետն ու Կառաւարութեան անդամները խորհրդարանում պատգամաւորների հարցերին էին պատասխանում: Իրավիճակը նիստէրի դահլիճում լարուեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամաւորներ հարցրեցին՝ ինչո՞ւ են անհետեւանք մնում իշխանական տարբեր պաշտօնեաներին առնչուող եւ կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները: Սրան ի պատասխան վարչապետը յայտարարեց՝ մամուլը դատական իշխանութիւն չէ, իսկ եթէ մամուլի հրապարակումներով առաջնորդուէն, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադուալը»։ Վարչապետն ընդդիմադիրներին յորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներուերը», Փաշինեանը նաեւ նրանց «համբալ»-ով դիմեց։

Ընդդիմութիւնից վարչապետի պահուածքն ու խորհրդարանի նիստէրի դահլիճում հնչեցրած յայտարարութիւնները սպառնալիք համարեցին՝ չբացառելով, որ կդիմէն իրաւապահներին:

Ընդդիմադիր պատգամաւոր Թագուհի Թովմասեանն այսօր տեղեկացրել է, որ յանձնաժողովի ուշադրութեան կենտրոնում են եղել, մասնաւորապէս, «համբալ», «վեր ընկի տեղդ, ներուերս չուտես» արտայայտութիւնները, «ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադուալները» սպառնալիքն ու կրկնուող անյարգալից խօսքը:

Անկուսակցական պատգամաւորը յանձնաժողովից հանրային բաց ու թափանցիկ քննութիւն է պահանջել։

Գլխաւոր դատախազը խորհրդարանում միջադէպը քաղաքական է որակել:

azatutyun.am

Share