Իրանում վերջին օրերին տեղի ունեցող ցոյցերի եւ բախումների պայմաններում կապը հայ համայնքի հետ գրեթէ ամբողջութեամբ խզուել է

Իրանում վերջին օրերին տեղի ունեցող ցոյցերի եւ բախումների պայմաններում կապը հայ համայնքի հետ գրեթէ ամբողջութեամբ խզուել է

Իրանում վերջին օրերին տեղի ունեցող ցոյցերի եւ բախումների պայմաններում կապը հայ համայնքի հետ գրեթէ ամբողջութեամբ խզուել է։ Panorama.am-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի Մեջլիսի նախկին պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը՝ նշելով, որ իրավիճակի վերաբերեալ ամբողջական ու հաստատուած տեղեկատուութիւն ստանալը գրեթէ անհնար է։

«Անկեղծ ասած՝ դուք էլ գիտեք, արդէն մօտ չորս օր է՝ գրեթէ ոչ մի կապ չկայ։ Տեղեկութիւնները մէզ հասնում են ցաքուցրիւ՝ որոշ տելեգրամեան ալիքներից, որոնք կամ իշխանամէտ են, կամ իշխանութեանը մօտ լրատուամիջոցներ։ Բայց ընդհանուր առմամբ տեղեկութիւնները նոյնն են՝ ցոյցեր, լարուածութիւն»,- ասաց Բեգլարեանը։

Նախկին պատգամաւորի խօսքով՝ իրանահայ համայնքից ստացուող տեղեկութիւնները չափազանց քիչ են։

«Հայ համայնքից նորութիւններ գրեթէ չկան, բացի այն, որ իմացանք՝ մէկ զոհ ենք ունեցել եւ, եթէ չեմ սխալւում, երեք վիրաւոր։ Այս առաւօտ Ամերիկայից մէկ անձի միջոցով լսեցի, որ կարծես եւս մէկ կին է զոհուել, բայց որքանով է դա իրականութիւն, չեմ կարողացել ճշտել»,- նշեց նա։

Նրա խօսքով՝ վերջին մէկ-երկու օրերին փողոցային իրավիճակը փոխուել է, եւ ցոյցերի մէջ ներգրաւուել են նաեւ իշխանութեան կողմնակիցները.

«Երեկ գիշերուանից եւ այսօր արդէն նկատւում է, որ իշխանութեան կողմնակիցների կողմից նոյնպէս ցոյցեր են անցկացւում։ Կարծէս թէ բախումների հիմնական փուլն աւարտուել է։ Կապի միջոցներ գրեթէ չկան։ Ինչքան որ ես հէնց նոր մէկ ուրիշ մարդուց ճշտեցի, որը սահմանից անցել էր, կարծում եմ՝ Իրանում ներքին բջջային կապը գրեթէ ամբողջութեամբ խափանուած է։ Միայն քաղաքային ֆիքսուած հեռախօսագծերն են աշխատում»։

Բեգլարեանը յիշեցրեց, իշխանութիւնները վերջին երկու գիշերն ամբողջութեամբ խափանել են նաեւ ինտերնետը՝ փորձելով յստակ վերահսկելի դարձնել ցոյցերն ու ընդհանուր իրավիճակը։

Share