Հ. Յ. Դ նպատակայարմար չի գտնում Երեւանի աւագանու ընտրութիւններին առանձին ցանկի առաջադրումը

Հ. Յ. Դ նպատակայարմար չի գտնում Երեւանի աւագանու ընտրութիւններին առանձին ցանկի առաջադրումը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Սեպտեմբերի 17-ին նախատեսուող Երեւանի աւագանու ընտրութիւնները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրաւէրների եւ սպառնալիքների պայմաններում:

Այս հանգամանքներով պայմանաւորուած՝ ի սկզբանէ ՀՅԴ մօտեցումը եղել է այն, որ ընդդիմութիւնը Երեւանի աւագանու ընտրութիւններին պէտք է մասնակցի մէկ միասնական ցանկով:

Քանի որ նախընթաց շրջանում այս ձեւաչափը հնարաւոր չեղաւ կեանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցութիւնը նպատակայարմար չի գտնում Երեւանի աւագանու ընտրութիւններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:

Առաջադրումներից եւ գրանցուած թեկնածուների ծրագրերի հրապարակումից յետոյ հանդէս կը գանք յաւելեալ յայտարարութեամբ։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

Երեւան
9 օգոստոսի, 2023 թ.

Share