Վերփերս Լոս Անջելըսում հրատարակուել է Ֆրէդի Սիլուայի հեղինակած հետաքրքրական քրքի հայերէն թարգմանութիւնը Յովիկ Միրզախանեանի թարգմանութեամբ:
“Scotland’s Hidden Sacred Past” Գրքի Հեղինակ՝ Ֆրէդի Սիլւա
Շոտլանդիայի Թաքնուած Սրբափառ Անցեալը
Թարգմանութիւնը՝ Յովիկ Միրզախանեան
Սրբագրող եւ խմբագիր՝ Մովսէս Նաճարեան


Մի ուշագրավ պատմա-գիտա-հետազօտական ճամբորդութիւն՝ Եւրոպայի հեռաւոր հիւսիս-արեւմտւան կղզիների քարաշէն կայքերից մինչեւ Միջերկրականի տարածքներ, Սարդինիայի հնավայրեր, ու այնտեղից էլ՝ Հայկական Բարձրավանդակ։
Սակայն բուն ուղեւորութիւնը իրականացուել է հակառակ ուղղութեամբ, հազարաւոր տարիներ առաջ՝ Հայոց Քաղաքակրթութեան բերքերը հասցնելով նինչեւ Շոտլանդական Կղզիներ։
Ահա թէ ինչու է սա նաեւ՝ Հայոց Պատմութիւն։
Օրքնին եւ Շոտլանդիայի Արեւմտեան Կղզիները ընդգրկում են քարէ շրջանակների, ցից քարերի եւ միջանցքաւոր թումբերի մի հրաշալի հաւաքածու, մինչդեռ նրանց կոնաձեւ քարէ աշտարակներն ու եղջիւրաձեւ թումբերը Բրիտանական ծագում չունեն, այլ պատկանում են Կասպից Ծովի ու Միջերկրականի տարածաշրջաններին։ Նրանց արաողները նոյնքան առեղծուածային են եղել։ Աւանդույթները խօսում են ‘օտարներ հեռուներից’ մարդկանց մասին, որոնք արտաքնապէս տարբեր են եղել, հագել սպիտակ խալաթներ ու ապրել են սովորական բնակչութեան կողքին։ Նրանք համարւել են հմուտ աստղագէտներ, հսկայական քարերի հետ աշխատելու արտասովոր ունակութեամբ։ Իսկ ով՞քեր են եղել այս համեմատաբար զարգացած հնագոյն ճարտարապետները։
Այս լուսաբանող ուսումնասիրական աշխատութեան մէջ, հռչակաւոր հեղինակ Ֆրէդի Սիլւան քննում է Նոր Քարէ-դարեան մշակոյթը, Գալական լեզուն եւ Շոտլանդական Կղզիների սրբափառ աւանդոյթները ու գտնում ապացոյցների շարան, առաջնորդելով Սարդինիա եւ Հայկական Բար-ձրավանդակ։ Նրա հետազօտութիւնը տեղորոշում է այս մոռացուած քաղաքակրթութիւնը, եւ այն ինչ մղել է այդ ժողովրդին՝ աւելի քան 7000 տարի առաջ, ընտրելու Եւրոպայի ամենահեռուները՝ վերստեղծելու համար իրենց բուն հայրենիքի գլուխգործոցները։ Նա նաեւ բացայայտում է մի թաքնուած նախագիծ, սփռուած Օրքնիի ու Իռլանդիայի տարածքով մէկ՝ ի ցոյց դնելով թէ ինչպէս են մեր նախնիները շատ աւելի ի վիճակի եղել արտակարգ նւաճումների, քան մեզ համոզել են ցանկացել։
Այս լուսաբանող ուսումնասիրական աշխատութեան մէջ, հռչակաւոր հեղինակ եւ հնագոյն
քաղաքակրթութիւնների ուսումնասիրող՝ Ֆրէդի Սիլւան քննում է Նոր Քարէ-դարեան
մշակոյթը, Գալական լեզուն եւ Շոտլանդական Կղզիների սրբափառ աւանդոյթներն ու
գտնում ապացոյցների շարան, առաջնորդելով Սարդինիա եւ Հայկական Բարձրավանդակ։
Նրա հետազօտութիւնը տեղորոշում է այս մոռացուած քաղաքակրթութիւնը, եւ այն ինչ մղել է
այդ ժողովրդին՝ աւելի քան 7000 տարի առաջ, ընտրելու Եւրոպայի ամենահեռուները՝
վերստեղծելու համար իրենց բուն հայրենիքի գլուխգործոցները։ Նա նաեւ բացայայտում է մի
թաքնուած նախագիծ, սփռուած Օրքնիի ու Իռլանդիայի տարածքով մէկ՝ ի ցոյց դնելով թէ
ինչպէս են մեր նախնիները շատ աւելի ի վիճակի եղել արտակարգ նւաճումների, քան մեզ
համոզել են ցանկացել։
Սա մի ուշագրավ պատմա-գիտա-հետազօտական ճամբորդութիւն է՝ Եւրոպայի հեռաւոր
հիւսիս-արեւմտւան կղզիների քարաշէն կայքերից մինչեւ Միջերկրականի տարածքներ,
Սարդինիայի հնավայրեր, ու այնտեղից էլ՝ Հայկական Բարձրավանդակ։
Սակայն բուն ուղեւորութիւնը իրականացուել է հակառակ ուղղութեամբ, հազարաւոր
տարիներ առաջ՝ Հայոց Քաղաքակրթութեան բերքերը հասցնելով նինչեւ Շոտլանդական
Կղզիներ։ Ահա թէ ինչու է սա նաեւ՝ Հայոց Պատմութիւն։
Նախաբանից մի հատուած՝
Ինչպէս վերնագրից է յայտնի, գրքի նիւթը վերաբերում է Շոտլանդիայի նախապատմութեան,
իսկ մասնաւորապէս՝ այդ կղզիներում հեռաւոր անցեալում կառուցուած ու շատ մեծ
քանակութեամբ տարածում գտած քարէ շինութիւններին, դրանց սրբափառ մշակոյթի
նշանակութեանն ու դերին, եւ որ շատ կարեւոր է մեզ համար՝ դրանց ծագմանը։ Հեղինակը
խորաթափանց հայեացքով զննում է այդ կառոյցների ամեն մի մանրուքը, մտովին
վերակառուցում է կործանուածն ու վրայից սրբում է դրանց էութիւնը թաքցրած աղբի
տարրաբնոյթ բազմահազարամեայ կուտակուած շերտերը, վերլուծում ու վերարժէւորում է
դրանց շուրջ ձեւաւորուած տեղային աւանադապատումները, համեմատական անցկացնում
դրանց եւ այլ հինաւուրց շինութիւնների միջեւ՝ Ֆրանսիայից մինչեւ Եգիպտոս ու նաեւ
Հայաստան, տեղանուանական ու լեզուաբանական ստուգաբանութիւն կատարում՝
Հայերէնով, … եւ ի վերջոյ հասնում հետաքրքիր եզրակացութեանց։
Գիրքն իր բովանդակութեամբ ի հարկէ կարեւոր պատմաբանական հիմնաւորուած՝ նոր եւ
գիտա-տրամաբանական վստահելի տեղեկութիւն է փոխանցում ցանկացած ընթերցողի,
սակայն բացայայտումների այս գանձը առաւել կենսատու նիւթ է պարունակում՝ Հայ մարդու
ինքնաճանաչողութեան վերակենդանացման համար։ Հա՞րկ է արդեօք նշել, որ
ինքնաճանաչողութիւնը կորցրածը՝ նման է անապատում մոլորուածին։
Մէջբերում Ա — ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐՐԱՆԸ Գլխից՝
Ցաւալի է խոստովանել մարդկային իրավիճակի տխուր վկայութիւնը, որ նոյնիսկ 20-
րդ դարի վերջում համաշխարհային պատմութիւնից ու հաւաքական յիշողութիւնից
Հայաստանը ջնջելու համադրուած ջանքեր են գործադրուել՝ յատկապէս Թրքական ու
Ատրպէյջանական իշխանութիւնների կողմից։ Ռէւիզիոնիզմը զաւեշտալի աստիճանի
հասցնելով Առաջին Համաշխարհային Պատերազմի աւարտից յետոյ՝ Թրքական
կառավարութիւնը ջնջեց Հայաստան անունը քարտէսներից, միայն քողարկելու
համար իր իրականացրած ցեղասպանութիւնը, մինչ ընդամենը վերջերս, 1918թ.-ին
կեանքի կոչուած հարեւան Ատրպէյջանը՝ իւրացրեց Հայկական 4000 ամեայ
պետականութիւնը։1 Հայերը վերակոչուեցին նորեկներ՝ իբր թէ տարածաշրջան են եկել
1828թ.-ին, ոչ այլապէս՝ քան Ռուս ցարերի միջոցով, ջանալով օրինականացնել
Հայկական հողատարածքի, պատմութեան ու մշակոյթի խլումը։
Մէջբերում Բ — ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐՐԱՆԸ Գլխից՝
Տարածքային առումով` սա հարց է առաջացնում, թէ որքա՞ն մեծ ազդեցութիւն կարող
էին ունենալ Հայկական Բարձրավանդակի աստղագէտ-ճարտարապետները՝
Սարդինիայից, Միջերկրականից ու Շոտլանդիայից այն կողմ։ Թէեւ նման
հարցադրումը բաւական դուրս է այս գրքի շրջանակից՝ ես կ՛ուզէի մի օրինակ բերել
ընդգծելու համար այն հնարաւորութիւնը, որ այս խորիմացների ակադեմիան ժամա-
նակին եղել է համաշխարհային ձեռնարկութեան մի մասը, մի վարկած՝ որին ես
լայնօրէն անդրադարձել եմ իմ նախորդ Կորած Տարածքները (The Missing Lands)
գործում:
“Scotland’s Hidden Sacred Past” Գրքի Հեղինակ՝ Ֆրէդի Սիլւա
Շոտլանդիայի Թաքնուած Սրբափառ Անցեալը
Թարգմանութիւնը՝ Յովիկ Միրզախանեան
Սրբագրող եւ խմբագիր՝ Մովսէս Նաճարեան
