ՀՀ Ազգային ժողւում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովում ուսումնական պրակտիկայ անցնող ուսանողների հետ։





Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ արտաքին յարաբերութիւններին վերաբերող մի շարք հարցերի։ Իշխան Սաղաթելեանը ներկայացրել է երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը, խօսել տարածաշրջանային զարգացումների, ինչպէս նաեւ Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրաւէրների մասին։
