Շատերի զրկանքների գնով գրւում է մեր իրական պատմութիւնը, որտեղ հաստատ լինելու են նաեւ Միքայել Սրբազանի խօսքերը

Շատերի զրկանքների գնով գրւում է մեր իրական պատմութիւնը, որտեղ հաստատ լինելու են նաեւ Միքայել Սրբազանի խօսքերը

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը գրել է.

Preliminary hearings of the criminal case involving Archbishop Mikayel Ajapahyan took place at the Yerevan First Instance General Jurisdiction Criminal Court

«Այսօրուայ դատական նիստից առաջ գործընկերների հետ հերթական անգամ այցելել էինք Միքայել Սրբազանին:

Զրոյցն, ինչպէս միշտ, ընթացաւ ամենատարբեր թեմաներով: Սրբազանն, ինչպէս միշտ, շատ ուղիղ, առանց այլեւայլութիւնների շատ սուր ու ուղիղ քննադատեց բոլոր քաղաքկան ուժերին, ծանր քննադատեց նաեւ մեր քաղաքական ուժին: Խոսեց օբյեկտիւ խնդիրներից, իր պատկերացումներից:

Մենք՝ երեք պատգամաւորներով, լսում էինք նրան, հարցնում իր պատկերացրած ելքերի մասին, խօսում մեր պատկերացումներից:

Գիտեք՝ ի՞նչն է թոյլ տալիս ունենալ նման խօսակցութիւններ, առանց մտածելու քեզնից տարբեր կարծիք ունեցողին բանտարկելու կամ հալածելու մասին. պարզ գիտակցումը, մեր ունեցած բոլոր տարակարծութիւններից աւելի մեծ եւ զօրեղ են մեր ընդհանրութիւնները՝ Հայաստանի շահն ու ապագան:

Որքան փորձեն մէջտեղ բերել մեր տարբերութիւնները, ակնյայտ է, մենք աւելի շատ ու աւելի ուժեղ միաւորող արժէքներ ունենք: Ու մեր խորհրդանիշերի դէմ արշաւը, Միքայել Սրբազանի, բոլոր արդարների դէմ հետապնդումները սա ցոյց են տալիս ամենավառ կերպով:

Որ արժէքին կամ անհատին հարուածում է վարչախումբը, նա էլ ի վերջոյ դառնում է ամենատարբեր մարդկանց միաւորող առանցք:

Վերջում եկանք պարզ եզրակացութեան. որքան էլ փորձում են ջնջել մեր պատմութիւնը, հէնց հիմա, շատերի զրկանքների գնով գրւում է մեր իրական պատմութիւնը, մեր ապագայի պատմութեան դասագրքերը, որտեղ հաստատ լինելու են նաեւ Միքայել Սրբազանի խօսքերը:

Արդյօք հիմա նրա նկատմամբ վրէժխնդրութիւն իրականացնողները լինելու են այդտեղ՝ վստահ չեմ: Գիտեմ միայն, որ այս մարդիկ՝ իրենց թիրախներով ցոյց են տալիս հէնց այն արժէքները, որոնք մէզ միաւորում են անկախ մեր տարբերութիւններից:

Երեւի պէտք է անցնել այս ամէնի միջով, մեր արժեհամակարգային հիմքերը վերգտնելու ու դրանց շուրջ միաւորուելու համար»։

Share