Հորմուզի նեղուցի մասին բանաձեւը և նորութիւններ Իրանից

Հորմուզի նեղուցի մասին բանաձեւը և նորութիւններ Իրանից

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում չի ընդունուել Հորմուզի նեղուցի մասին բանաձեւը՝ Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի պատճառով:
ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում չի ընդունուել Բահրեյնի առաջարկած Հորմուզի նեղուցի մասին բանաձեւը, քանի որ վէտոյի են ենթարկել Ռուսաստանն ու Չինաստանը։

Նախագիծը Հորմուզի նեղուցից օգտուող երկրներին կոչ էր անում գործակցել պաշտպանական միջոցառումների շուրջ՝ ապահովելով նաւարկութեան անվտանգութիւնն ու նեղուցի ամբողջական ապաշրջափակումը։

Թեհրանն օրեր առաջ էր յայտարարել՝ նեղուցով կարող են անցնել այն երկրների նաւերը, որ Իրանին թշնամի չէն համարում։

Բանաձևը անցնելու պարագային Պարսից ծոցի և այլ երկրները կարող էին պաշտպանական միջոցառումների դիմել նեղուցի մէջ ազատ երթևեկութիւնն ապահովելու համար:

Միաժամանակ սպասողական իրավիճակ էր այսօր Իրանի և բոլորի համար մինչ Թրամփի վերջնագիրը աւարտւում էր այսօր, իսկ Իրանն չի ընդունել որևէ ժամանակաւոր հրադադար:

Վերջին լուրերի համաձայն միջնորդների միջոցով նախնական համաձայնութիւն է կայացել երկու շաբաթով յետաձգել նոր յաձակումները մինչ կողմերը որոշ համաձայնութեան հեռանկար են տեսնում հորիզոնում:

Երեքշաբթի երեկոյեան նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարեց Իրանի հետ երկշաբաթեայ հրադադարի մասին՝ մի քանի ժամ անց այն բանից յետոյ, երբ նա սպառնացել էր, որ «մի ամբողջ քաղաքակրթութիւն կմահանայ այսօր գիշեր» եւ մօտ 90 րոպէ առաջ Թեհրանին ԱՄՆ-ի հետ համաձայնութեան հասնելու համար սահմանուած վերջնաժամկէտից։

«Հիմնուելով Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի եւ ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրոյցների վրայ, որոնցում նրանք խնդրել են ինձ դադարեցնել այսօր երեկոյեան Իրան ուղարկուող աւերիչ ուժերը եւ պայմանով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը համաձայնի Հորմուզի նեղուցի ԼԻԱՐԺԵՔ, ԱՆՄԻՋԱՊԵՍ եւ ԱՆՎՏԱՆԳ ԲԱՑՄԱՆԸ, ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծութիւնն ու յարձակումը», — գրել է նա Truth Social-ում։

Աւելի վաղ օրը Թրամփը սոցիալական ցանցերում զգուշացրել էր, որ «մի ամբողջ քաղաքակրթութիւն կմահանայ այսօր գիշեր», եթէ երկու պատերազմող երկրների միջեւ համաձայնութիւն չլինի։

Share