Րաֆֆի Հովհաննիսեան. Քստմնելի է, որ Հայաստանից օտարւում են սփիւռքի մեր հայրենակիցները, եւ մարդիկ բանտարկւում են իրենց քաղաքական հայեացքների համար

Րաֆֆի Հովհաննիսեան. Քստմնելի է, որ Հայաստանից օտարւում են սփիւռքի մեր հայրենակիցները, եւ մարդիկ բանտարկւում են իրենց քաղաքական հայեացքների համար

Եթէ իրավիճակը չփոխուի, ապա սեպտեմբերի 2-ին մենք կ’ունենանք տարածքների հերթական յանձնում եւ զոհեր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսեանը:

Նրա կարծիքով՝ եթէ կառավարութեան նիստէրի ժամանակ շարունակուի դէպի Բաքու ազդակների ուղարկումը, ապա Հայաստանի ինքնիշխանութիւնը կվտանգուի, իսկ տարածքային ամբողջականութիւնը կխաթարուի:

«Այս իշխանութեան օրօք կամ կ’ունենանք խեղուած խաղաղութիւն կամ պարտադրուած պատերազմ: Փաշինեանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում, օրինաչափ է․ հայրենիքի յանձնում, 4000 զոհեր․․․: Օրինաչափ չէ, որ մենք տասնամեակներով պայքարում ենք ժողովրդավարական Հայաստանի համար, քաղբանտարկեալների ինստիտուտի դէմ, կուսակցականացուած կրթական համակարգի դէմ, բայց նոր իշխանութիւնների օրօք այդ ինստիտուտները խորացւում են եւ ընդարձակւում: Քստմնելի է, որ Հայաստանից օտարւում են Սփիւռքի մեր հայրենակիցները, եւ մարդիկ բանտարկւում են իրենց քաղաքական հայեացքների համար»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսեանը նշեց, որ չգիտի, թէ ինչ պատճառով է իր մուտքն արգելուել Արցախ, որտեղ ինքը պատրաստւում էր մասնակցել թոռան մկրտութեանը։

«Կարեւոր չէ՝ այդ որոշումը գալիս է Բաքւում նստած յանցագործից, թէ Երեւանում թաքնուած նախկին գերագոյն գլխաւոր հրամանատարից, որը թիրախաւորել է ընտանեկան մկրտութեան արարողութիւնը: Ես թաքնուելու խնդիր չունեմ եւ սեպտեմբերի մէկին ակնկալում եմ, որ Աղաւնոն, Լաչինի  միջանցքը իրենց տեղէրում կը լինէն, եւ ես կը կարողանամ մեկնել Արցախ»,- ասաց նա:

Եթե Բերձորը եւ Աղավնոն հանձնվեն, ապա քայլ առ քայլ կվերադառնանք Արցախի նախկին գոյավիճակին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Բերձորի հանձնումը եւս մեկ քայլ է Արցախի հայաթափման ուղղությամբ, եւ եթե Աղավնո գյուղն էլ հանձնվի, ապա Գորիս-Ստեփանակերտ մայրուղին կփակվի:

«Պաշտոնական Բաքուն դեռեւս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Այդ դրույթների կետերը չեն արժանացել ժողովրդի հավանությանը, բայց դե ֆակտո գործում է: Ադրբեջանը թող կատարի իր պարտավորությունները: Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադառնան հայրենիք,  Հայաստանի սահմաններից օտար զորքերը պետք է  դուրս գան: Դրանից հետո նոր բանակցությունների վերսկսում, ճանապարհների, գաղթականների եւվ այլ հարցերի քննարկում կարող է տեղի ունենալ»,- ասաց նա:

Հովհաննիսյանի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է սանձեն այն կողմին, որը խախտում է տարածաշրջանային անվտանգությունը եւվ խաղաղությունը:

Share