Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Պատահականութիւն էր, թէ ոչ, բայց բանակցային տասնամեակների պատմութիւնը իշխանութիւնները հրապարակեցին այն օրը, երբ ԵՄ Գերագոյն յանձնակատար Մարթայ Կոսը յայտարարում է, թէ ԵՄ-ն բանակցութիւններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ TRIPP-ին հնարաւոր մասնակցութեան վերաբերեալ։
Այն TRIPP-ի, որն անցնում է բացառապէս Հայաստանի տարածքով, ու բանակցութիւններում Հայաստան չկայ։ Ի՞նչ է բանակցում մեր տարածքի մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։
Հրապարակուած բանակցային փաստաթղթերում առնուազն երեք պահ չեղարկում է իշխանութեան ինքնայPR-ի փորձը.
- Բացակայում է Քի-Վեսթը, որը ենթադրում էր Արցախի հարցի պատմական շայաւէտ լուծում։ Այդ փաստաթղթով Արցախը դառնում էր Հայաստանի մաս, Լաչինի 40 կիլօմետր լայնութեամբ պաշտպանուած միջանցքով միանում էր Հայաստանին, իսկ Մեղրիով հնարաւոր ճանապարհը, ըստ այդ փաստաթղթի, բոլոր առումներով մէզ աւելի շահեկան էր, քան՝ անհասկանալի հեռանկարով TRIPP-ը։ Այս առումով 2-րդ նախագահի վաստակն անհնար է թերագնահատել։
- Միւս դրուագը Ս. Սարգսեանի յայտնի նամակն էր ՌԴ նախագահին։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թէ իշխանութիւնն ինչու է սա հրապարակել։ Իր շահը ո՞րն է։ Աւելի գրագէտ, իրավիճակի բոլոր նրբութիւնները հաշուի առնող, աւելի ճշգրիտ ձեւակերպումներով եւ սեփական պետութեան կարմիր գծերը յստակ ֆիքսող ձեւակերպումներ դժուար է գտնել։
- Եւ, ի վերջոյ, երրորդը. վերջապէս պաշտօնապէս հրապարակուել է 2019 թուականին համանախագահների առաջարկած բանակցային փաստաթուղթը, ու չի հրապարակուել հայկական կողմի պատասխանը՝ հաստատելով միասնական ընդդիմութեան մեղադրանքն այն մասին, որ Փաշինեանը փաստացի հրաժարուել է այդ փաստաթուղթը քննարկելուց։ Ինչը եւ բերեց այսօրուան։
Մեծ հաշուով, ցանկացած բանակցուած փաստաթուղթ կարող է լինել քննարկման առարկայ, քննադատութեան եւ հարցերի առարկայ, բայց դրանք բոլորը ենթադրում էին հայկական Արցախ, բացառում էին հազարաւոր զոհերը եւ ազգային նուաստացումը։
Իսկ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու «Արցախը Ադրբեջան է ու վերջ» ասելու համար բանակցել պէտք չէր։ Պետք էր պարզապէս ձախողել բանակցութիւնները, ինչը եւ արուեց՝ մէզ տանելով պատերազմի ու պարտութեան։
