Արձակագիր Մարգարիտ Դերանցի գրքերի շնորհանդէսը

Արձակագիր Մարգարիտ Դերանցի գրքերի շնորհանդէսը

Արիս Քարամեան Լոս-Անջելես, Գլենդել

09/14/2025թ Aziza Art Gallery-ում տեղի ունեցաւ Մարգարիտ Դերանցի(Margaret Derants) անգլերեն «Love on the Moonedge»-ի եւ ռուսերէն «Любовь Эмигрантки» գրքերի շնորհանդէսը։ Ներկայ էին ամերիկացի, ռուս եւ հայ գրողներ, արուեստագէտներ, մտաւորականներ ու գրասէրներ, որոնք բարձր գնահատեցին Մարգարիտ Դերանց գրողի ստեղծագործական աշխարհը։
Ելոյթ ունեցաւ Նյու-Եօրքի նահանգի Cornell Univesity շրջանաւարտ, թարգմանիչՀայկ Մովսիսիսեանը, որը թարգմանել էր Մարգարիտ Դերանցի էմիգրացիային առնչուող ստեղծագործութիւնները։

Նա նշեց, որ Մարգարիտ Դերանցի ստեղծագործութիւնները եւ՛ պարզ են, եւ՛ բարդ: Ամենապարզ ու անմիջական ձեւակերպումների տակ թաքնուած է ամբողջական մի գաղափարախօսութիւն: Յուրաքանչիւր ընթերցող ազատ է տողատակում գտնելու իր կարծիքը, իր տեսակէտը: Իսկ կարճ, առօրեայ պատկերները գեղարուեստական մեծ խորութիւն են հաղորդում: Գրողի ստեղծած կերպարները այնքան հաւաստի են եւ այնքան գունեղ են, որ ընթերցելիս փորձում ես մտաբերել, թէ որտեղ ես հանդիպել նրանց, եւ փորձում ես գտնել քո եւ նրանց միջեւ ներքին կապը։ Eliyahu Abramson-ը (ամերիկացի գրող, հրապարակախօս) ներկայացրեց «Love on the Moonedge» գիրքը, որպէս ազդեցիկ եւ յաջողուած վէպ։ Նրա խօսքով Մարգարիտ Դերանցը ոճային առումով տարբերուող վիպասան է, քանի որ հեղինակի նախադասութիւնները շողում են ադամանդի պէս։ Eliyahu Abramson- ը նշեց, որ հայ վիպասնուհու մեծ առաւելութիւններից է գեղեցիկ ձեւակերպուած թեւաւոր մտքերը եւ վէպի հերոսների բնութագրման, կերպարաւորման, համեմատական նկարագրերի մեծ հմտութիւնը։

Կարինա Դեմիդովան, «Մորիա Օնլայն» ազգային գրական ամսագրի նախկին երիտասարդ խմբագիրը, բարձր գնահատեց, Մարգարիտ Դերանցի ստեղծագործութիւնը, հաւաստիացրեց, որ սա ապրեցնող, կեանքի եւ յոյսի գրականութիւն է, որտեղ իւրաքանչուր ոք կարող է կեանքի բանալինէր գտնել իր համար։

  Մասնակիցները մեծ յուզմունքով  ընդունեցին Հայաստանի վաստակաւոր դերասանուհի Կարինէ Ջանջուղազեանի ներկայացմամբ Մարգարիտ Դերանցի «Զոյգ բաբոններ» բանաստեղծութիւնը։
 Հանդիսաւար Արշալոյս Դարբինեանը գեղեցիկ անգլերենով մեծ հմտութեամբ  եւ բանիմացութեամբ  առաջնորդեց գրական երեկոն։

Ի վերջոյ, Մարգարիտ Դերանցը իր ողջոյնի եւ շնորհակալական խօսքերը հնչեցրեց հայերէն, անգլերեն, եւ ռուսերէնմիաւորելով բոլոր ներկաներին։ Որպէս յօդուածագիր ուզում եմ, ընդգծել, որ Դերանցը այն գրողն է, ում տողերը մէզ տանում են դէպի հոգու խորքերը։
Նա ոչ միայն տաղանդաշատ հեղինակ է, այլեւ մարդու ներաշխարհը սթափ ու նուրբ տեսնող։
Նրա ստեղծագործութիւնները առանձնանում են զգայունութեամբ, խորութեամբ եւ յուզական ճշգրտութեամբ։
Դերանցի գրական աշխարհում զետեղուած են սէրը, կարօտը, մենակութիւնը, կորուստներն ու յոյսը՝ որպէս կեանքի անբաժանելի ու սուրբ պահեր։
Կարդալով նրա գրքերը՝ մենք կանգ ենք առնում, մտածում, զգում եւ մի պահ վերագտնում մեր ներքին լոյսը։
Այդ գրքերը մէզ ուղեկցում են լռութեան ու հոգու սահմանին՝ յիշեցնելով մարդկայնութեան արժէքը։
Շնորհակալ եմ Դերանցին՝ այդ խորը, հոգեւոր ու լոյսով լի ուղու համար։
Նրա գրքերը, համոզուած եմ, երկար ժամանակ կապրէն մեր մտքում ու սրտում՝
որպէս ներշնչանք, հասուն յոյզ եւ գրուած ճշմարտութիւն։

Share