Օվերչուկ. Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում

Օվերչուկ. Ռուսաստանն աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ասել է, որ «ՌԴ-ն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անուամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրում, եթէ այն անհրաժեշտ է Երեւանին»։

«Մենք այս հարցը դիտարկում ենք այս հարթութեան վրայ։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ եթէ Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լաւ է, ապա, իհարկէ, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին։ 

Եթէ նրանք կարծում են, որ Վաշինգտոնում համապատասխան հռչակագրի ստորագրումն ապահովում է անվտանգութեան աւելի մեծ երաշխիքներ, ապա դա լաւ է, քանի որ մենք նաեւ աջակցում ենք Հարաւային Կովկասում խաղաղութեան գործընթացներին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նրա խօսքով՝ սա «ամբողջութեամբ համապատասխանում է Ռուսաստանի շահերին»։

Ալեքսեյ Օվերչուկը նշել է նաեւ, որ մօտ ապագայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կայցելի Ռուսաստան։

Share