Իմ համբերութիւնը Ռուսաստանի նկատմամբ սպառւում է

Իմ համբերութիւնը Ռուսաստանի նկատմամբ սպառւում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրոյցի ժամանակ ասել է, որ իր համբերութիւնը Ռուսաստանի նկատմամբ սպառւում է: Նա նաեւ կասկած է յայտնել, թէ Ռուսաստանը պատրաստ է լուծել ուկրաինական ճգնաժամը հիմա:

Թրամփը զգուշացրել է, որ Միացեալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի նկատմամբ եւ բարձրացնել առեւտրային սակագները։

«Մենք պատրաստւում ենք շատ խիստ պատժամիջոցներ կիրառել բանկերի դէմ, ինչպէս նաեւ հարւածել նաւթի եւ առեւտրային մաքսատուրքերին»,- ասել է նա։

Նախագահը յիշեցրել է, որ աւելի վաղ բարձրացրել է առեւտրային սակագները Հնդկաստանի նկատմամբ։ «Սակայն Հնդկաստանը մեր ամենամեծ գործընկերն էր»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Share