Իմ բացակայութիւնը նկատելի է, ձեր ներկայութիւնը՝ անտանելի

Իմ բացակայութիւնը նկատելի է, ձեր ներկայութիւնը՝ անտանելի


Իմացայ, որ այսօր ԱԺ-ում բուռն ծափերի են արժանացրել իմ բացակայութիւնը։
Փաստօրէն, 4,5 տարուայ ընթացքում Ալէն Սիմոնեանի միակ «հաշուետուութիւնը» ժողովրդին իմ նիստէրի մասնակցութեան վիճակագրութիւնն էր։
Ցաւօք, որեւէ խօսք մեր հանրութիւնն այդպէս էլ չլսեց մարդու վրայ թքելու, մեր կորուստների, մսխուած միլիոնների մասին։
Այո՛, 4.5 տարում 244 նիստից 100-ին չեմ մասնակցել ու, բնականաբար, չեմ վարձատրուել բացակայութիւնների համար, բայց 4.5 տարում ու ձեր իշխանութեան ողջ ժամանակահատուածում ոչ մի օր չեմ լռել երկրի ճակատագրական հարցերի մասին։
Որքան փորձել եք հալածել, շինծու քրէական գործերով կաշկանդել, այնքան ամրապնուել է ձեզ հեռացնելու վճռականութիւնը. դրանում դեռ կը համոզուէք:
Ձեր իշխանութեան 7 տարում իմ ընտանիքին պատկանող ընկերութիւնները 600 միլիոն դրամից աւելի հարկ են վճարել պետութեանը, որի բիւջեն դուք եւ ձեր ձրիակեր թիմը մսխում եք պարգեւավճարների ու շքեղութիւնների վրայ։
Լաւ է, որ իմ բացակայութիւնն այդքան նկատելի է ձեզ համար։ Ցաւօք, այդ դահլիճում կան մարդիկ, ովքեր բոլոր նիստէրին ֆիզիկապէս ներկայ են եղել, բայց պատմութիւնը նրանց յիշելու է որպէս «մեծ բացակայ» հայկական շահն ու արժանապատուութիւնը պաշտպանելու հարցում։
Այնպէս որ, դուք շարունակէ՛ք հաշուել իմ բացակայութիւնները, իսկ մենք ժողովրդի հետ շարունակելու ենք հաշուել ու ներկայացնել ձեր ձախողումների ու դաւաճանութիւնների ցանկը` միասին աշխատելով ձեզ իշխանազրկելու ուղղութեամբ։
Յուրաքանչիւրն զբաղուած է իր օրակարգով։
Յ.Գ. Չեմ դադարում զարմանալ վարչախմբի ներկայացուցիչների ծափ տալու ստրկական սովորութեան վրայ։

Իշխան Սաղաթելեան

Share