Մխիթարեանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերում»

Մխիթարեանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերում»

Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն առաջին մարզումն է անցկացրել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերում»։

Իտալացի Սիմոնէ Ինձագիի գլխաւորած թիմը սկսել է պատրաստուել նոր մրցաշրջանին։ «Ինտերն» ամառային նախապատրաստական փուլում կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում։

Յուլիսի 12-ին միլանեան թիմը կը հիւրընկալուի շուէյցարական «Լուգանոյին», յուլիսի 16-ին կընդունի Ֆրանսիայի առաջնութիւնը ներկայացնող «Մոնակոյին», յուլիսի 23-ին հիւր կը գնայ ֆրանսիական «Լանսին», յուլիսի 30-ին կընդունի ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնին», օգոստոսի 6-ին՝ իսպանական «Վիլեառեալին»։

«Ռոմայից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Մխիթարեանը «Ինտերի» հետ կնքել է 2 տարուայ պայմանագիր։

Share