Աննախադէպ է. ԱԺ ընտրութիւնների արդիւնքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
2026 թուականի Յունիսի 7-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրութիւնների արդիւնքները Սահմանադրական դատարանում բողոքարկել է ընտրութիւնների մասնակցող 7 քաղաքական ուժ, կամ մասնակիցների 39%-ը։
«Սա աննախադէպ է Հայաստանի ընտրական համակարգի պատմութեան մէջ։ Ընտրութիւնների արդիւնքները բողոքարկող ուժերը միասին ստացել են 634․876 քուէ, կամ քուէարկութեանը մասնակցած ընտրողների 43%-ը»,- նշում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էդգար Ղազարեանն ու շարունակում. «Յատկանշական է, որ ընտրութիւնների արդիւնքները բողոքարկել են գործող ռեժիմին ընդդիմութիւն հանդիսացող գրեթէ բոլոր քաղաքական ուժերը, բացառութեամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցութեան, Հայ ազգային կոնգրէս կուսակցութեան, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան։
2018 թուականին տեղի ունեցած ադրբեջանա-թրքական յեղափոխութիւնից յետոյ չի բողոքարկուել միայն 2018 թուականի Ազգային ժողովի արտահերթ ընտրութեան արդիւնքները։ 2021 թուականի Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների արդիւնքները բողոքարկուել է ընտրութիւններին մասնակցած 4 քաղաքական ուժերի կողմից, որն աննախադէպ էր այդ ժամանակուայ համար»։
