ՀՀ քաղաքացին գէտինն է մտնում, երբ Էրդողանը ասում է՝ ՀՀ-ն համաձայնել է միջանցքին, բայց Իրանը թոյլ չի տալիս․ Գ. Մանուկեան

ՀՀ քաղաքացին գէտինն է մտնում, երբ Էրդողանը ասում է՝ ՀՀ-ն համաձայնել է միջանցքին, բայց Իրանը թոյլ չի տալիս․ Գ. Մանուկեան

Ինձ հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարութիւնը  չէ՞ր կարող յատկացնել մի քանի հարիւր հազար դրամ ամսական աշխատավարձ, որ մի խելօք մարդ բերեին կառավարութիւն, նստէր Նիկոլ Փաշինեանի կողքը, ուղեկցեր տարբեր տեղէր, որ նրան, օրինակ, ասէր՝ Նիկոյ՛լ Փաշինեան, Մուրադ Բարդաքչէի հետ յանկարծ Անկարայում չնկարուես, այդ մարդը Թալեաթի օրագիրը տպելով՝ արդարացրել է Թալեաթի գործողութիւնները։ Այս մասին այսօր՝ յունիսի 15-ին, ԱԺ-ում ելոյթի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,  «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

Վերջինս նշեց, որ  2022թ-ի բիւջէի կատարողականի զեկոյցի ընթացքում հարց է ուղղել ՆԳ փոխնախարարին, թէ կայ վերլուծութիւն՝ որքա՞ն է ծախսուել  ՀՀ տարածքում Նիկոլ Փաշինեանի տեղաշարժերի վրայ, ինչին ի պատասխան  փոխնարարաը յայտնել է, որ չի եղել նման ուսումնասիրութիւն։

«Նիկոլ Փաշինեանին շատ երկար եմ ճանաչում, դրա համար ուզում եմ պարզ ասեմ, իրականում ոստիկանութեան մէջ բազմամիլիարդանոց ծախսէր են արւում մենակ մի բանի համար, որ Նիկոլ Փաշինեանը անցնի Երեւանի մի փողոցից միւսը, ՀՀ-ի մի գիւղից միւս գիւղը, բնակիչներն արդէն գիտէն, որ եթէ Սեւանի մայրուղու վրայ 2 մետրը մէկ ոստիկան է կանգնած, ուրեմն ճանապարհը հեսայ փակւում է։

Աննախադէպ է դարձել Հայաստանի բիւջեից հազարաւոր ոստիկաններով  մէկ մարդու շրջագայութիւնը։ Ժամանակին, երբ Փաշինեանը վարչապետ էր ընտրուել, յիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր շրջում, հիմա պատուհանները փակ են։ Դա ոչ թէ անվտանգութիւն է, այլ վախն է, որի պատճառով հազարաւոր ոստիկանններ իրենց գործը թողած՝  ժամէրով կանգնում են, որ մէկ մարդ մի տեղից գնայ միւս տեղը:

Վախը պատճառ է այն գիտակցման, թէ ինչ աւերի է բերել հասցրել երկիրը։ Մեր երկրում տասնեակ հազարաւոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելութեան, որը երբեք մեր երկրում չի եղել։ Քաղաքացիները գիտակցում են, որ երկիրդ ղեկավարում է մէկը, որի պատճառով Եւրամիութեան պաշտօնեան յայտարարում է, որ նա առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադբեջանի մաս։ ՀՀ քաղաքացին գէտինն է մտնում, որ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնուել է միջանցքին, բայց Պարսկաստանը թոյլ չի տալիս, գէտինն է մտնում, որ իր երկիրը ներկայացնողը ադրբեջանական թեզերով արդարացնում է, որ Արցախ Ադրբեջանի մաս է, արդարացնում է, որ Արարատը մերը չի»,- ասաց Գեղամ Մանուկեանը։

Share