Վնասուել է Ալիքի խմբագրատունը

Վնասուել է Ալիքի խմբագրատունը

Իրանի վրայ իսրայէլի յարձակումների արդիւնքում յարձակման թիրախ է դարձել նաև Թեհրանում տպագրուող Ալիք հայերէն օրաթերթի խմբագրութեան հարևանութեան մէջ գտնուող շէնքերից մէկը:

Արդիւնքում ամբողջովին աւերուել է այդ շէնքը: Կան զոհեր և վիրաւորներ:

Յարձակման արդիւնքում նաև փշրուել են Ալիքի խմբագրատան ապակիները, իսկ աշխատակիցներին որևէ մէկը չի տուժել և շէնքը լուրջ վնաս չի կրել:

Ալիքի յայտարարութեան համաձայն մինչ վնասների վերականգնումը թերթի չի տպագրուելու և լրատւութիւնը կատարուելու է առցանց, կայքէջի և ինստագրամի միջոցով:

Նոյն պատճառով շէնքը առայժմս զրկուած է համացանցի կապից ու հոսանքից: Մինչ այս լուրի տեղադրումը Ալիքի կայքէջը հասանելի չէր իսկ սոյն յայտարարութիւնը տարածուել է Ալիքի ինստագրամի էջում:  

Թերթի խմբագրութիւնից «Փաստինֆո»ին տեղեկացրել են, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լոյս չի տեսնելու։ Թերթի խմբագիր Արամ Շահնազարեանի փոխանցմամբ՝ հարուածը եղել է խմբագրութեան շէնքից մի քանի շէնք այն կողմ։ Աւերուել են երկու քաղաքացիական շէնքեր, կայ նաեւ քաղաքացիական զոհերի մասին տեղեկութիւն։

«Այս պահին խմբագրակազմը զբաղուած է տարածքի կարգի բերելու աշխատանքներով, որպէսզի յետագայում կարողանանք վերականգնել նաեւ թերթի տպագրութիւնը»,- նշել է Շահնազարեանը։

Յիշեցնենք` յունիսի 13-ի վաղ առաւօտեան Իսրայելը Իրանի դէմ լայնածաւալ գործողութիւն սկսեց։ Դրան յաջորդեց Իրանի հակայարձակումը Իսրայելի վրայ։ Այդ օրուանից փոխադարձ հրթիռակոծութիւնները շարունակւում են։

Share