Մահացել է իրանահայ ազգային‑հասարակական-համալսարանական-քաղաքական հաւատաւոր գործիչ և և ՀՅԴ անդամ Վարդան Վարդանեանը։
1984 թւականից շուրջ 16 տարի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութիւնն իր մանդատը վստահել էր ճրտ. Վարդան Վարդանեանին՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան Խորհրդարանում։ Նա որպէս պատգամաւոր եւ տարբեր յանձնաժողովների անդամ մի քանի գումարումների ընթացքում ընդգըրկուած է եղել Արդիւնաբերութեան յանձնաժողովում եւ ընտրուել այդ յանձնաժողովի ղեկավար կազմի անդամ։
Վարդան Վարդանեանի գործունէութիւնն ու կատարած աշխատանքները լայնօրէն յայտնի են իրանահայ համայնքին, յատկապէս Իրան-Իրաք պատերազմի տարիներին եւ պատերազմին յաջորդած շրջանում։ Նա նշանակալի ներդրում է ունեցել արդիւնաբերութեան ոլորտում աշխատող գործարարների գործունէութեան կազմակերպման եւ բարելաւման գործում։
Վարդան Վարդանեանի գործունէութիւնը չի սահմանափակւել միայն արդիւնաբերութեան ոլորտով։ Նա երկար տարիներ ստանձնել է պարսկերէնով հրատարակւող «Պայման» հայկական պարբերականի հրատարակման պատասխանատւութիւնը՝ որպէս արտօնատէր։
2011 թւականին Վարդան Վարդանեանին է շնորհւել Մովսէս Խորենացու շքանշանը:
Նա համեստ էր բնաւորութեամբ, մասնագէտ՝ իր ասպարէզում և սիրուած ու յարգուած էր բոլորի կողմից: Իրանահայութեան համար ծանր կորուստ է Վարդան Վարդանեանի մահը:
