ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանի հարցազրոյց

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանի հարցազրոյց

Արցախը որպէս իրողութիւն չընդունելն առնուազն անբարոյականութիւն է. ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեան:

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը: Անդրադարձ է կատարուել արցախեան խնդրի արդի արծարծումներին եւ այդ ուղղութեամբ Հայ Դատի գրասենեակների կազմակերպած քննարկումներին ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտէրկրում: Ասել, թէ հարցի կարգաւորման ուղղութեամբ ունենք մեծ ձեռքբերումներ, այնքան էլ ճիշտ չի լինի, բայց այն, որ նման քննարկումների արդիւնքում բարձրացւում է արցախցիների՝ իրենց հայրենի տներ վերադառնալու, հայրենիքում անվտանգ ապրելու եւ ինքնորոշուելու իրաւունքի հարցը, արդէն իսկ ձեռքբերում է եւ վկայում է, որ Արցախի հարցը վերջնականապէս փակուած չէ՝ նկատել է Արա Պուլուզեանը:

Դիտարկմանը, թէ կարելի էր արցախեան խնդրի կարգաւորման ուղղութեամբ աւելի մեծ եւ հիմնաւոր յաջողութիւնների հասնել, եթէ պետութիւնն ինքը որպէս շոգեքարշ լծուեր այդ աշխատանքներին, Արա Պուլուզեանը յուսադրող պատասխան չունի: Ըստ նրա՝ պետութիւնն, իհարկէ, միջազգային ատեաններում իր ունեցած քաղաքական լծակներով շատ աւելին կարող էր անել, բայց ոչ այս պետութիւնը եւ ոչ արցախեան հարցում այսպիսի քաղաքականութիւն վարող իշխանութիւնը: «Մենք կ’ուզէնայինք, որ գոնէ չխանգարեին միջազգային կառոյցներում արցախահայութեան իրաւունքների հետ կապուած հայանպաստ բանաձեւերի ընդունմանը, ինչպէս դա տեղի ունեցաւ վերջերս Երեւանում»,- Նշել է Արա Պուլուզեանը:

Նա անդրադարձել է նաեւ Հայաստանում հաստատուած արցախցիների խնդիրներին՝ կարեւորելով Արցախի պետական կառոյցների պահպանումը եւ դրանց գործունէութիւնը՝ տեղահանուած արցախցիների համահաւաք կեանքի կազմակերպման գործում:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share