Սա ոչ միայն անհատի ցաւ է, այլեւ մեր ժողովրդի խղճի վիրաւորանքը

Սա ոչ միայն անհատի ցաւ է, այլեւ մեր ժողովրդի խղճի վիրաւորանքը

Այս լուսանկարում մենք տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրաւորանքը:

Սա Միքայել Սրբազանի լուսանկարն է՝ դատարանի դահլիճից:

Նրա դէմքի տառապանքը մերկացնում է այն դաժան իրականութիւնը, որում յայտնուել է հայկական արդարադատութիւնը։

Ապօրինի ազատազրկուած Սրբազանը դարձել է ողջ համակարգի անողոք եւ անհոգի բնոյթի խորհրդանիշը․ արդարադատութիւն, որը ոչ թէ պաշտպանում է մարդու իրաւունքները, այլ սպառում ու խորտակում մարդուն։

Այս լուսանկարում մենք տեսնում ենք ոչ միայն անհատի ցաւը, այլեւ մեր ժողովրդի խղճի վիրաւորանքը։

Ամէն մի անօրինական դատաւճիռ խարխլում է պետութեան հիմքերը, ոչնչացնում հասարակութեան վստահութիւնը եւ խորացնում անարդարութեան խաւարն։

Այս ամէնը մէզ պարտադրում է մէկ եզրակացութիւն․ լռութիւնը յանցակցութիւն է։

Եթէ չենք պաշտպանելու ճշմարտութիւնը եւ արժանապատուութիւնը, վաղը այս նոյն դատաւճիռը կարող է կործանել իւրաքանչիւրիս։

Սրբազանը բանտարկուած է՝ որպէս գաղափար, որպէս հաւատքի ու դիմադրութեան խորհրդանիշ։

Նրա պայքարը մեր պայքարն է՝ հանուն արդարութեան, ազատութեան եւ ազգային արժանապատուութեան։

Ազատութիւն Միքայել Սրբազանին եւ միւս քաղբանտարկեալներին:

Սուրէն Սուրենեանց

azg.am

Share