Մայր Աթոռի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի յանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչուած ինչպէս կարգապահական, այնպէս եւ պարգեւներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսուած էր նաեւ հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրեանի եւ Տ․ Տարոն քհն․ Հունանեանի հետ։
Նկատի ունենալով, որ քահանայ հայրերը չէն ներկայացել նիստին, հնարաւոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։
Լիայոյս ենք, որ քահանայ հայրերը անդրադարձ կ’ունենան, կուերադառնան կանոնական դաշտ եւ կը ներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Յանձնախմբի անդամների հետ։
Պարոյր աւագ քահանայ Աւէտիսեան
Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի յանձնախմբի գործաւար
