Եթէ Փաշինեանը մնայ, Տիգրանաշէնին սպասւում է Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ աւելի վատ. Արթուր Խաչատրեան

Եթէ Փաշինեանը մնայ, Տիգրանաշէնին սպասւում է Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ աւելի վատ. Արթուր Խաչատրեան



Եթէ Նիկոլ Փաշինեանը մնայ իշխանութեան եւ շարունակի այն քաղաքականութիւնը, որ այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշէնին սպասում է այն ճակատագիրը, ինչ ճակատագիր ունեցաւ Շուռնուխը, բայց շատ աւելի վատ: Այս մասին այսօր՝ յունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«Նիկոլ Փաշինեանը յղում է անում 1975 թուականի քարտէզի վրայ, ինչո՞ւ հէնց 1975, այլ ոչ թէ 1920-ականների, երբ Ալ լճերը Հայաստանի տարածքում էին, յետոյ անհասկանալի ձեւով յանձնուեցին Ադրբեջանին, ընթացքում էլի տարածքներ են զիջուել Ադրբեջանին, հասկանալի չէ: Չնայած հասկանալի է, Ադրբեջանը տենց ա ուզում, տենց ա անում: 1975 թուականի քարտէզով Գորիս-Կապան ճանապարհը 100 տոկոսով անցնում էր Խորհրդային Հայաստանի տարածքով: Հիմա եթէ եթէ իրենք 1975-ի քարտէզն էին հիմք ընդունում, ինչու այդ ճանապարհը զիջեցին Ադրբեջանին այդպէս հապշտապ: Քանի դեռ սահմանագծուած չի, ինչու ես դու տարածք յանձնում:

Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, այնտեղ մարդիկ են ապրել, որոնք կորցրել են իրենց տարածքը, եւ կորցնելով իրենց տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ում, մարդիկ այդտեղ տուն են ստացել, հարկ են վճարել, ընտրութիւնների են մասնակցել, փաստացի Հայաստանը իր գերիշխանութիւնը տարածել է այդ տարածքի վրայ: Եւ եթէ ինքն ուզում է Հայաստանի փաստացի տարածքից ինչ-որ տարածք զիջել, դա պէտք է տեղի ունենայ հանրաքուէով, ինչպէս պհանջում է ՀՀ օրէնսդրութիւնը»,-ասաց ընդդիմադիր պատգամաւորը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ իրենք ճանապարհային ցանցն այնպէս են զարգացնում, որ Տիգրանաշէնը զիջելու դէպքում էլ ճանապարհային խնդիրները հնարաւոր կը լինի լուծել, Արթուր Խաչատրեանն ասաց. «Յիշեցնեմ, որ երբ Շուռնուխը տուեցին թուրքերին, փոխարէնն առաջարկեցին նոր ճանապարհ, որը քանդուեց 3 ամիս յետոյ: Տիգրնեշէնով անցնող ճանապարհի այլընտրանքային ճանապարհը հաւանաբար Ուրցաձորի ճանապարհը նկատի ունէր: Ասեմ, որ Ուրցաձորի ճանապարհը նախատեսուած չէ միջպետական նշանակութեան համար: Դա ֆուռերի համար նախատեսուած ճանապարհ չէ»:



Share