ՀՄԸՄ-ը Ամանորի նախաշեմի այցելեց Եռաբլուր՝ խնկարկելու հերոսների յիշատակը

ՀՄԸՄ-ը Ամանորի նախաշեմի այցելեց Եռաբլուր՝ խնկարկելու հերոսների յիշատակը

ՀՄԸՄ-ը Ամանորի նախաշեմի այցելեց Եռաբլուր՝ խնկարկելու հերոսների յիշատակը:
Հաւատարիմ մնալով աւանդոյթին, ՀՄԸՄ-ը այցելեց «Եռաբլուր» զինուորական պանթէոն՝ Ամանորի նախաշեմին խնկարկելու նահատակ հերոսների անմահ յիշատակը։

«Շիրիմների առջեւ լուռ խոնարհումով կրկին գիտակցեցինք մեր պարտքը՝ ապրել արժանապատուօրէն եւ շարունակել նրանց թողած սուրբ պատգամը։

Օրուայ հոգեւոր խորութիւնը ամփոփուեց Սրբոց Վարդանանց Նայատակաց եկեղեցում անցկացուած հոգեհանգստեան կարգով, որի ընթացքում աղոթեցինք նրանց հոգիների խաղաղութեան համար։
Այս օրը դարձաւ ոչ միայն յիշատակի, այլեւ ներքին վերարժեւորման պահ՝ նորից ու նորից ամրապնդելով մեր հաւատարմութիւնը հայրենիքին։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս օրը մէզ հետ կիսեցին։
Յիշատակը յաւէրժ է…»,- նշուած է ՀՄԸՄ-ի ֆեյսբուքեան էջում:

Share