Մտավախութիւններն աւելի են ամրապնդուել

Մտավախութիւններն աւելի են ամրապնդուել

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը յայտնել է, որ պատգամաւորներ Քրիստինէ Վարդանեանի եւ Աննայ Գրիգորեանի հետ հնարաւորութիւն են ստացել ծանօթանալ Ադրբեջանի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման պայմանագրի վերաբերեալ երկու երկրների վերջին առաջարկներին: դրանից յետոյ նրանց մտավախութիւններն աւելի են ամրապնդուել։

«Երկար պնդումներից ու հարցումներից յետոյ այսօր ԱԳՆ շէնքում ծանօթացանք Ադրբեջանի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման պայմանագրի վերաբերեալ երկու երկրների վերջին առաջարկներին:

Այս պահին կարող ենք արձանագրել հետեւեալը. թէեւ չենք կարող հրապարակել յոյժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կէտէրը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանօթանալը միայն փաստեց դրա վտանգաւորութիւնը եւ ամրապնդեց բոլոր այն մտավախութիւնները, որոնք մենք այս հարցի շուրջ արտայայտել ենք աւելի վաղ»-նշուած է ընդդիմադիր պատգամաւորների յայտարարութիւնում։

Share