Գիւմրիի ընդդիմադիր ուժերը պէտք է ամէն կերպ կանխէն Գիւմրիում իշխանութեան զաւթումը. Իշխան Սաղաթելեան

Գիւմրիի ընդդիմադիր ուժերը պէտք է ամէն կերպ կանխէն Գիւմրիում իշխանութեան զաւթումը. Իշխան Սաղաթելեան

Երկու յիշեցում։

Գիւմրու աւագանու ընտրութիւնների արդիւնքները, որոնց արդիւնքում քաղաքապետ է ընտրուել Վարդան Ղուկասեանը, չէն վիճարկուել դատական կարգով։

Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը յայտարարեց, որ Վարդան Ղուկասեանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թիւրիմացութիւն, որը պատրաստւում է շտկել։

Սա այն ամենն է, ինչ հարկաւոր է իմանալ այսօր կատարուողի վերաբերեալ։ Ուրեմն Գիւմրիում այսօր յարձակում է ոչ թէ Վարդան Ղուկասեան անձի, այլ ժողովրդի քուէի վրայ, որը հարկաւոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդաւարութեան գլխաւոր թշնամուց։

Միեւնոյն ժամանակ, այս իրավիճակում չափազանց կարեւոր է Գիւմրիի ընդդիմադիր ուժերի պահուածքը, ովքեր պէտք է ամէն կերպ կանխէն Հանրապետութեան երկրորդ քաղաքում իշխանութեան զաւթումը։

Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share