Ցեղասպանութեան ճանաչման գործընթացն աւարտուել է. Սինանեան

Ցեղասպանութեան ճանաչման գործընթացն աւարտուել է. Սինանեան

Ցեղասպանութեան ճանաչման գործընթացն աւարտուել է։ Այս մասին մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց Սփիւռքի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը։

«Սփիւռքում բաց է առաջացել. կառոյցներից մէկը, որը զբաղուել է Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչման գործունեութեամբ, եւ որը, լաւ թէ վատ երեւի ամենամեծ կառոյցն էր, սակայն իրեն դուրս է հանել այդ դաշտից, եւ անում են մի բան, բայց ես յստակ չեմ տեսնում, եւ չեմ կարծում, որ յաջողութեամբ կպսակուի:

30 տարի մենք Ցեղասպանութեան ճանաչման համար Սփիւռքում հսկայական ռեսուրսներ ենք օգտագործել, բայց հասանք մարտավարական արդիւնքների, ռազմավարական արդիւնքների չհասանք: Այսինքն՝ Ցեղասպանութիւնը ճանաչուեց, մենք տարանք բարոյական յաղթանակ, բայց դրանով այսօրուայ հայ ժողովրդի անվտանգութիւնը չբարելաւուեց: Երկար հարիւրամեակներ որպէս պետականութիւն չունեցած ազգ մենք մտածել ենք՝ ոնց անենք, որ ողջ մնանք 2 շաբաթ: Իսկ մէզ պէտք է ստրատէգիական մտածողութիւն»,-նշեց Զարեհ Սինանեանը։

Share