Ինչի՞ վրայ է ծախսել գումարներն «ահաբեկչութեան» ֆինանսաւորման մէջ մեղադրուող Ռուբէն Վարդանեանը. Forbes

Ինչի՞ վրայ է ծախսել գումարներն «ահաբեկչութեան» ֆինանսաւորման մէջ մեղադրուող Ռուբէն Վարդանեանը. Forbes

«Ինչի՞ վրայ է ծախսել գումարներն ահաբեկչութեան ֆինանսաւորման մէջ մեղադրուող Ռուբէն Վարդանեանը» վերնագրով յօդուածում Forbes-ն անդրադարձել է Ռուբէն Վարդանեանի՝ Հայաստանում իրականացուած ծրագրերին: «Ադրբեջանը Ռուբէն Վարդանեանին մեղադրում է ահաբեկչութեան ֆինասաւորման, ապօրինի զինուած խմբաւորումների ստեղծման եւ սահմանն ապօրինի հատելու մէջ: Forbes-ը ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղութեամբ գումարներ է ծախսել Ռուբէն Վարդանեանը»,-գրում է պարբերականը՝ այդպիսով ցոյց տալով, որ Վարդանեանի նախաձեռնութեամբ իրականացուած ծրագրերը ոչ մի հեռաւոր կապ անգամ չունեն ահաբեկչութեան ֆինանսաւորման հետ:

Հրապարակման մէջ ներկայացուել են Ռուբէն Վարդանեանի կողմից իրականացուած խոշոր կրթական, զբօսաշրջային եւ ենթակառուցուածքային, մարդասիրական, ինչպէս նաեւ սոցիալական ծրագրերը, մասնաւորապէս, «Տաթեւի վերածնունդ» -ը, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) ծրագիրը, «Աւրորայ» մարդասիրական նախաձեռնութիւնը:

Նշւում է, որ Ռուբէն Վարդանեանի ընտանիքի եւ նրա գործընկերների կողմից 2001-2023թթ. շուրջ 700 մլն դոլարի ներդում է իրականացուել Հայաստանում, Արցախում եւ հայկական աշխարհում: Տնտեսական զարգացման ոլորտում իրականացուած ներդրումներից բացի, մօտ 430 մլն դոլար ուղղուել է կրթական ծրագրերին (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնութիւններին (68 մլն դոլար), մշակոյթի եւ պատմամշակութային ժառանգութան պահպանան ծրագրերին (20 մլն դոլար), զբօսաշրջային ծրագրերի միջոցով տարածքների զարգացման եւ ենթակառուցուածքային ծրագրերին (108 մլն դոլար), գիտութեան եւ տեխնոլոգիաների, առաջպահութեան եւ ագրոէկոլոգիական նախագծերին (13 մլն դոլար):

Յոդուածում ներկայացւում է նաեւ խոշոր ծրագրերի ազդեցութիւնը:

Նշւում է, որ UWC Dilijan-ը, որը «Միացեալ համաշխարհային քոլեջներ -UWC» ցանցի անդամ է, արդէն 820 շրջանաւարտ է տուել: 160 հայ պատանիներ ու աղջիկներ դպրոցի՝ UWC անդամակցութեան շնորհիւ միջազգային կրթութիւն ստանալու հնարաւորութիւն են ունեցել: Ուսանողների 74%-ը իրենց ուսման համար մասնակի կամ ամբողջական դրամաշնորհ են ստացել: 2016 թուականին Դիլիջանն ընդգրկուել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում:

Անդրադառնալով «Տաթեւի վերածնունդ»-ին, նշւում է, որ նրա հիմնական նպատակը զբօսաշրջային ծրագրերի միջոցով տեղի բնակչութեան կեանքի որակի բարելաւումն էր: Հիմա արդէն Հայաստան այցելող իւրաքանչիւր 5-րդ զբօսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին:

«Աւորորայ» միաջազգային մարդասիրական նախաձեռնութեան շրջանակում աջակցութիւն է ցուցաբերուել 427 նախագծի (աւելի քան 3,2 մլն մարդ): Պարբերականը նշում է, որ նախաձեռնութիւնն ստեղծուել է Հաեօց ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների: «Աւրորայ» դրամաշնորհներն աջակցում են կրթական, մարդասիրական նախագծերին, պահպանում հայկական ժառանգութիւնը՝ յարգելով Հաեօց ցեղասպանութիւնը վերապրածներին փրկողների յիշատակը:

Պարբերականն անդրադարձել է նաեւ դեռ 2008 թուականից Ռուբէն Վարդանեանի կողմից Արցախում իականացուած սոցիալական, բարեգործական, մշակութային ժառանգութեան պահպանման ծրագրերին՝ նշելով, որ ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 8 մլն դոլար:

Share