Աւստրալիայի Հայ Դատի Յանձնախումբը  համայնքի հանրային կապերի նոր գործադիր տնօրէն ունի

Աւստրալիայի Հայ Դատի Յանձնախումբը համայնքի հանրային կապերի նոր գործադիր տնօրէն ունի

ՍԻԴՆԵՅ.- Աւստրալիայի Հայ Դատի Յանձնախումբը (ANC-AU) յայտարարել է, որ Հայկ Կայսէրեանին Փոխարինում է Միքայէլ Քոլոքոսեանը որպէս աւստրալիահայ համայնքի հանրային կապերի նոր գործադիր տնօրէնը:

Միքայէլ Քոլոքոսեանը



Նոր Հարաւային Վելզ նահանգի խորհրդարանի նախկին աշխատակից Քոլոքոսեանը եղել է Աւստրալիայի Հայ Դատի Յանձնախմբի քաղաքական հարցերի տնօրէն եւ աւստրալիայի հայ համայնքը հասարակական կեանքում ներկայացնելու հարուստ փորձ ունի:


Քոլոքոսեանը ծառայում էր որպէս Հարաւ Արևմտեան Վելզի NSW նահանգային խորհրդարանի գրասենեակում՝ երբ իբրև ադմինիստրատոր աշխատում էր Հայ Դատի Յանձնախմբի գլխաւոր գրասենեակում: Նա նախկինում ծառայել է որպէս յանձնախմբի Արեւմտեան Սիդնեյի մասնաճիւղի ատենապետ, ինչպէս նաեւ ծառայել է Միացեալ Թագաւորութեան Հայ դատի յանձնախմբի կազմում: Նա սովորում է իրաւագիտութեան եւ արուեստի միջազգային իրաւունք եւ գլոբալ կառավարում մասնագիտութեամբ:

«Մայքլ Քոլոքոսեանը մարմնաւորում է աւստրալիահայ համայնքը եւ խորը յարգանքով ու ըմբռնումով է վերաբերւում մեր երկրի քաղաքականութեանը», — ասել է Կայսէրեանը: «Ես չէի կարող աւելի հպարտ եւ ուրախ լինել, որ հեռանում եմ իմ պաշտօնից՝ իմանալով, որ երկար տարիների իմ յարգելի գործընկերը կը շարունակի մեր յաջողութիւնները առաջիկայ ամիսների եւ տարիների ընթացքում»:

Աւստրալիայի Հայ Դատի Յանձնախմբի ատենապետ՝ Վաչէ Քահրամանեանը բախտաւորութիւն որակեց Միքայէլ Քոլոքոսեանի և միւս նուիրեալ երիտասարդների ներկայութիւնն ու պատրաստակամութիւնը  համայնքի հանրային շահերը պաշտպանելու ճանապարհին»:

«Մենք յաջողութիւն ենք մաղթում Մայքլին եւ շնորհակալութիւն ենք յայտնում Հայկին յաջորդութեան այնպիսի դինամիկ ծրագրեր իրականացնելու համար, որը Աւստրալիայի Հայ դատի յանձնախմբին էլ աւելի մեծ բարձունքների կբարձրացնի», — աւելացրեց Քահրամանեանը:

Share