Յոյսով եմ՝ հնարաւորութիւն կ’ունենամ ողջունել ձեզ Եւրախորհրդարանում, Լարս Պատրիկ Բերգն՝ Արցախի ԱԺ-ի նորընտիր նախագահին

Յոյսով եմ՝ հնարաւորութիւն կ’ունենամ ողջունել ձեզ Եւրախորհրդարանում, Լարս Պատրիկ Բերգն՝ Արցախի ԱԺ-ի նորընտիր նախագահին

Եւրախորհրդարանի պատգամաւոր Լարս Պատրիկ Բերգը շնորհաւորել է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դաւիթ Իշխանեանին: Ինչպէս «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրութիւնից, նա, մասնաւորապէս, նշել է.

«Շնորհաւորում եմ Ձեր ընտրուելու կապակցութեամբ եւ մաղթում յաջողութիւններ:

Արցախի ժողովրդի համար այս ամենածանր պահին ազգային ժողովի նախագահի պաշտօնում Ձեր ընտրուելը յոյսի փարոս է, եւ ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ շարունակաբար աջակցում եմ Արցախի քաղաքացիներին եւ ձեր ինքնորոշման իրաւունքին:

Հուսով եմ, որ հնարաւորութիւն կ’ունենամ ողջունել Ձեզ Եւրախորհրդարանում, եւ եթէ կարող եմ որեւէ կերպ օգնել, հանգիստ կարող եք կապ հաստատել ինձ հետ»:

armenpress.am

Share