Քովիդի թեստային անվճար փաթեթներ

Քովիդի թեստային անվճար փաթեթներ

Երեքշաբթի օրուանից Լոս Անջելեսի շրջանի հանրային առողջապահութեան պաշտօնեաները յայտնել են կորոնաւիրուսով վարակման 4,384 նոր դէպքի մասին` չորեքշաբթի, մայիսի 18-ի դրութեամբ դէպքերի ընդհանուր թիւը հասցնելով 2,922,210-ի:

Պաշտօնեաները յայտնել են եւս 10 մահուան դէպք` կապուած կորոնաւիրուսի հետ, ընդհանուր առմամբ` 32,055 մահուան դէպք:

Երեքշաբթի օրուանից գրանցուել է եւս 36 հոսպիտալացում` կորոնաւիրուսով հոսպիտալացուածների ընդհանուր թիւը հասցնելով 363-ի:

Ըստ Քալիֆորնիայի հանրային առողջութեան դէպարտամենտի պատուաստումների վահանակի, Լոս Անջելեսի շրջանի 76%-ը լիովին պատուաստուած է:

ԱՄՆ կառավարութիւնն այժմ առաջարկում է տնային պայմաններում COVID-19 թեստերի երրորդ փուլը:  Իւրաքանչիւր ընտանիք կարող է լրացրնել դիմում և փոստով ստանալ 8 թեստային անվճար փաթեթներ բնակարանի հասցէով:

Դիմումի համար այցելել՝

https://special.usps.com/testkits

Share