Մտահոգութիւններ կան սահմանների եւ քարտէզների փոփոխութեան վերաբերեալ․ իրանահայ պատգամաւոր

Մտահոգութիւններ կան սահմանների եւ քարտէզների փոփոխութեան վերաբերեալ․ իրանահայ պատգամաւոր

Հաշուի առնելով Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կուլիսային պայմանաւորուածութիւնները՝ մտահոգութիւններ կան Հարաւային Կովկասում սահմանների եւ քարտէզների փոփոխութեան վերաբերեալ։ Այս մասին Իրանի խորհրդարանում յայտարարել է իրանահայութեան պատգամաւոր Արայ Շահուերդեանը, պարսկերէն ու ռուսերէն գրել է Miran Press-ն իր տելեգրամեան ալիքում։

Ըստ նրա՝ 44-օրեայ պատերազմից յետոյ կնքուած նոյեմբերեան յայտարարութիւնը խախտւում է։ «Որպէս իրանցի՝ մեր արտաքին քաղաքական ապարատը պէտք է աւելի զգօն լինի, քանի որ հաշուի առնելով այն, թէ ինչպէս են դա արել երկու առաջնորդները, զգացւում է Զանգեզուրի միջանցքի հնարաւորութիւնը»,- ասել է նա։

Շահուերդեանը նշել է, որ թէեւ Հայաստանի իշխանութիւնները միշտ ասում են․ «Մենք դէմ ենք Զանգեզուրի միջանցքին», սակայն փաստերը ցոյց են տալիս, որ «քայլ առ քայլ մօտենում ենք այդ միջանցքին, ինչը վնասում է Իրանի Իսլամական Հանրապետութեանը, քանի որ սահմանափակում է մեր ներկայութիւնը Հարաւային Կովկասում եւ վնասում է Հարաւ-Հիւսիս միջանցքին».

«Եթէ Լեռնային Ղարաբաղը տրուի Ադրբեջանին, նրանք քայլ առ քայլ առաջ կգնան, եւ եթէ այս տարածքը տրուի, ապա դա հաւանաբար կը լինի Զանգեզուրի Հանրապետութիւնը, իսկ յետոյ՝ Զանգեզուրի միջանցքը կամ այլ միջանցքներ, քանի որ նրանք ցանկանում են կապուել Եւրոպայի հետ Թուրքիայում, Նախիջեւանում եւ Ադրբեջանում։ Եւ դա կսահմանափակի մեր մուտքը Եւրասիայ, Սեւ ծով ու Վրաստան։ Այսօր Թուրքիան յարաբերութիւններ ունի Ադրբեջանի հետ Նախիջեւանի եւ իրանական հողի միջոցով, եւ սահմանների այս փոփոխութեան եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կարիքը չկայ»,- ընդգծել է նա:

«Ցաւօք սրտի, Հարաւային Կովկասում երրորդ տարրերը, ինչպիսիք են Սիոնիստական ռեժիմն ու ՆԱՏՕ-ի ընդլայնումը, գործոններ են, որոնք սահմանափակում են մեր մուտքը Եւրասիայ։ Եւ դա մէզ վնասում է քաղաքական, տնտեսական ու ռազմավարական տեսանկիւնից: Մենք յոյս ունենք դառնալ Եւրասիական տնտեսական միութեան մշտական անդամ»,- ասել է իրանահայ պատգամաւորը։

Share