Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան, ուր հանդիպում կ’ունենայ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լեւոն 14-րդ Պապի հետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է ուղեկցութեամբ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգեանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգէշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանի, Վեհափառ Հայրապետի գաւազանակիր Հոգէշնորհ Տ․ Եսայի աբեղայ Գրիգորեանի եւ Կաթողիկոսական գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Վահրամ աւագ քահանայ Մելիքեանի։

Վատիկանում Վեհափառ Հայրապետին կմիանան Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկեանը։

Share