2022 թ. սեպտեմբերի 15ին հազարաւոր մարդիկ հաւաքուել են Փարիզում` երկրի ԱԳՆ շէնքի մօտ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանի կանխամտածուած ագրեսիայի նկատմամբ` ընդդէմ Հայաստանի ինքնիշխան տարածքի: Ցուցարարները վանկարկում էին «Կանգնիր Ալիեւ: Դուրս կորիր Հայաստանից», «Պանթուրքիզմ = ֆաշիզմ» եւ այլն: Գրում է Yerkir.am-ը։ Մօտ 20 քաղաքական գործիչներ եկել էին աջակցելու հայկական պայքարը` ներառեալ Գաբրիէլ Աթթալը` երկրի կառավարութեան նախկին խօսնակ, իսկ այժմ Պետական հաշիւների գծով նախարար-պատուիրակը: Իր խօսքում, Արա Թորանեանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահը, շնորհակալութիւն է յայտնել Ֆրանսիային, որը գրեթէ միակն է աշխարհում, ով դիւանագիտօրէն արձագանգել է իրավիճակին` խնդիրը փոխանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին: «Բաւական է գլուխներդ թաղէք հողի մէջ: Եթէ ոչ մէկին չթողնենք բաժանել մեզ, մենք կը յաղթենք»,- նշել է նա` որպէս օրինակ բերելով 1918թ. Սարդարապատն ու 1990-ականներին Արցախը: Ակցիային միացած Բերիւան Ֆըրաթը` Ֆրանսիայում Քրդական ժողովրդավարական խորհրդի խօսնակը, նշեց. «Հայերի պայքարը, ճնշուած ազգերի պայքարն է, իմ պայքարն է: Այսօր ես հայ եմ: Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, ասորիների եւ նաեւ Ֆրանսիայի համար, Արեւմուտքի համար, մեր երիտասարդութեան եւ սերունդների համար»: ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանն էլ իր հերթին աւելացրեց. «Այսօր Բաքուն յարձակուել է Հայաստանի Հանրապետութեան վրայ, ՄԱԿ-ի կողմից ճանաչուած տարածքի վրայ: Անթոյլատրելի է յարձակում գործել ՄԱԿ-ի կողմից ճանաչուած տարածքի վրայ եւպատասխան չստանալ դրա համար ՄԱԿ-ի կողմից: Մենք վախում ենք Հայաստանի, նրա անվտանգութեան եւ ժողովրդի համար: Մենք պէտք է ելք գտնենք` ապահովելու ՀՀ-ի եւ Արցախի հայերի անվտանգութիւնը»:
Category: Սփիւռք
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն աշխատում է Ադրբեջանին ամերիկեան օժանդակութիւնից զրկելու բանաձեւի անցկացման ուղղութեամբ
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը, ամերիկահայ համայնքի լայն համախմբմամբ, աշխատում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտելու ուղղութեամբ՝ ողջունելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աւելի քան քսան
ՀՕՄի Յայտարարութիւնը Շարունակուող Ցեղասպանութեան մը Դէմ
Կրկնելով 2020 թուի 44-օրեայ անակնկալ յարձակումը Հայաստանի եւ Արցախի վրայ, Սեպտեմբեր 12, 2022ին, ազերի զինեալ ուժերը սկսան ռմբակոծել Հայաստանի հարաւային շրջանի Գորիս, Ջերմուկ, Վարդենիս ու
Համասփիւռքեան Կառոյցներու Ներկայացուցչական Հանդիպում Անթիլիասի Մայրավանքին Մէջ
«Հրամայական Է Ձեռնարկել Համազգային-Համաժողովրդական Դիմադրութեան» ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Չորեքշաբթի, 14 Սեպտեմբեր 2022-ի գիշերը, տեղի ունեցաւ խորհրդակցական նիստ, որուն մասնակցեցան
Համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն Ազրպէյճանի բարբարոսութիւններուն դէմ. Արամ Ա. կաթողիկոս
Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ՝ Երբ 4-օրեայ ու 44-օրեայ պատերազմներով ու ապա
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Միջազգային Ընտանիքին Կոչ Ուղղեց Զսպելու Ազրպէյճանական Բռնատիրութիւնը Եւ Տէր Կանգնելու Միջազգային Օրէնքին
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ անդրադարձաւ Ազրպէյճանի բանակին կողմէ Հայաստանի գերիշխանական տարածքին դէմ 13 սեպտեմբերին շղթայազերծուած յարձակումին:
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դէմ պետական մակարդակի այլատեացութեան դրսեւորում է․ Եւրոպայի Հայ դատի գրասենեակ
ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակը կոչ արել Եւրամիութեան ղեկավարութեանը Հայաստանի դէմ Ադրբեջանի յարձակումը յստակ դատապարտող դիրքորոշում դրսեւորել։ «Մենք ակնկալում ենք, որ դուք անեք ձեր ուժերի
Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի 11-րդ համագումարը դիմում է ՄԱԿ-ին, ԵՄ-ին եւ Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատ արձակելու համար
Այս օրերուն Գերմանիոյ Քարլսրու քաղաքին մէջ գումարուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովը միջազգային տագնապներու մասին իր կատարած հրապարակային յայտարարութիւններու շրջագծէն ներս, յատուկ կերպով նաեւ
Մեկնարկել է Իրանի 53-րդ համահայկական խաղերը
Սեպտեմբերի 7-ին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցաւ Իրանի 53-րդ համահայկական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցեցին Իսլ. խորհրդրանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր
Հինգ յարկանի շէնքի փլուզում Հալէպի մէջ — 7 զոհեր
Հալէպի մէջ շէնքի մը փլուզման հետեւանքով զոհուած է 7 անձ Մանրամասնութեան մէջ կը հաղորդուի, որ «Հայ Ալ Սալհին» շրջանին մէջ գտնուող եւ պատերազմի օրերուն վնասներու