Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպէս ջերմագին շնորհաւորել Իսրայելին անկախութեան օրուայ առթիւ։ Իրավիճակի չհասկանա՞լը, թե՞ հակառակը՝ ամէն ինչ լաւ էլ հասկանալը։
Մեր բարեկամ, մեր կարեւորագոյն հարեւաններից Իրանը փաստացի պատերազմի մէջ է Իսրայելի հետ։ Այն Իրանը, որի տարածքով է անցնում մեր ռազմավարական ամենակարեւոր ճանապարհներից մէկը, եթէ ոչ՝ այս պահի ամենակարեւորը, այն Իրանը, որի վրայ էր (եւ է ) Սիւնիքի անձեռմխելիութիւնը։ Հայաստանն այս պահին, ի դէմս այս իշխանութիւնների, իրեն սխալ է պահում եւ´ որպէս հարեւան, եւ´ որպէս տարածաշրջանային պետութիւն։
Ի դէպ, Հայաստանի ջերմ պահուածքը, Իրանից բացի, ակնյայտօրէն նեարդայնացնելու է Թուրքիային, ու չզարմանաք պատասխանն այս կամ այն կերպ տեսնելուց։
Մի քանի տարի առաջ իսրայէլական զէնքով մեր բնակավայրերն էին ռմբակոծւում, ու Իսրայելը մեծապէս աջակցում էր Ադրբեջանին։ Լաւ, պետական մտածողութիւնը մի կողմ, տարրական մարդկային որակնե՞ր էլ չկան։
Ի դէպ, Ադրբեջանը Հայաստանի համեմատ աւելի զուսպ է շնորհաւորել՝ չնշելով «յետագայ համագործակցութեան» մասին։
Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
