Ադրբեջանը շարունակում է իր ծաւալապաշտական ծրագիրը «Արեւմտեան Ադրբեջան» պիտակի ներքոյ։ Այս անուան հետեւում թաքնուած է յստակ եւ վտանգաւոր օրակարգ․ պնդումը, թէ Հայաստանի Հանրապետութեան ամբողջ ինքնիշխան տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Սա զուտ «խորհրդանիշ» չէ։ Դա պետական քաղաքականութիւն է՝ ապահւուած պաշտօնական կառոյցներով, փաստաթղթերով եւ համակարգուած քարոզչութեամբ՝ մարդկանց նախապատրաստելու Հայաստանի տարածքում ապագայ վերաբնակեցմանը։
Բնակչութեան «նախապատրաստում» Հայաստանի համար
Այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջան» համայնքի անդամների նոյնականացման քարտէրը
Բաքուն բացայայտ կերպով գրանցել է աւելի քան 100,000 մարդ որպէս այսպէս կոչուած «արեւմտեան ադրբեջանցի», եւ օրական հարիւրաւոր նոր գրանցումներ են կատարւում։ Խոսքը միայն այն մարդկանց մասին չէ, ովքեր լքել են Հայաստանը 1980-ականների վերջին։ Ադրբեջանը գրանցում է նաեւ նրանց սերունդներին, որոնք երբեք Հայաստան չէն եղել։ Նպատակը պարզ է․ ստեղծել արհեստական «բնակչութիւն», որը յետագայում կօգտագործուի «վերադարձի իրաւունքի» կեղծ պահանջ ներկայացնելու եւ Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխելու համար։ Պետութիւնը տրամադրում է անձնագրեր, որտեղ նշւում են հայկական քաղաքներ եւ գիւղեր՝ իբր որպէս ծագման վայրեր։ Այսօր Բաքուից մէկը կարող է ստանալ քարտ, որտեղ գրուած է, թէ իր «բնօրրանը» Ճամբարակն է։ Սա քաղաքական զէնք է՝ հայկական ինքնիշխանութիւնը ջնջելու նպատակով։
Պետական քարոզչութիւն
Նոյնիսկ երբ ադրբեջանական ԶԼՄ-ները ժամանակաւորապէս յայտարարում են «Արեւմտեան Ադրբեջան» որոշ կազմակերպութիւնների լուծարման մասին, դա ընդամէնը տակտիկական քայլ է, որը Հայաստանի կառավարութիւնը ներկայացնում է որպէս յաջողութիւն։ Իրականում նման քայլերը պայմանաւորուած են միջազգային ճնշումներով, մասնաւորապէս Վաշինգտօնի կողմից։ Բայց գաղափարախօսութիւնը մնում է անփոփոխ․ բարձր մակարդակի ադրբեջանցի պաշտօնեաներ, այդ թւում պատգամաւորներ ու համայնքային ղեկավարներ, բացայայտ յայտարարում են, որ «ադրբեջանցիների վերադարձը Հայաստան» եւ՛ անխուսափելի է, եւ՛ արդարացուած։ Հայաստանի համար սա քարոզչութիւն չէ, որը կարելի է անտեսել։ Սա գործողութեան նախապատրաստութիւն է։ Ամէն ելոյթ, ամէն քարտ, ամէն գրանցում փորձ է՝ ապագայ օկուպացիայի օրն աւելի մօտիկացնելու համար։
Լռութեօ՞ւն, թե՞ համագործակցութիւն
Վտանգն աւելի մեծ է դառնում Հայաստանի կառավարութեան լռութեան պատճառով։ Փոխանակ հասարակութեանը եւ միջազգային հանրութեանը զգուշացնելու այս ծրագրի մասին, իշխանութիւնը տարածում է ստեղծում են պատրանք, թէ Ադրբեջանը հրաժարուել է իր ծաւալապաշտական նպատակներից։ Իրականում Բաքւում հակառակ ուղերձն է հնչում՝ վստահութեամբ եւ առանց երկմտանքի։ Այս լռութեամբ Երեւանի իշխանութիւնները ոչ թէ պաշտպանում են խաղաղութիւնը, այլ Հայաստանի ապագան թողնում են թուրքական աշխարհաքաղաքական ծրագրերին համապատասխանող գաղութացման եւ կլանման սպառնալիքի տակ։
Ուղիղ վտանգ Հայաստանի գոյութեանը
«Արեւմտեան Ադրբեջան» ծրագիրը խորհրդանշական չէ։ Դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի որպէս պետութեան գոյութեանը։ Արհեստականօրէն ձեւաւորելով «տեղահանուածների» բնակչութիւն՝ Ադրբեջանը ստեղծում է իրաւական ու քաղաքական հիմքեր, որոնց Հայաստանը չի կարող չարձագանքել։ Եթէ այս գործընթացը չկանգնեցուի, Հայաստանը կուերածուի երկրի, որի ինքնիշխանութիւնը կը լինի միայն թղթի վրայ, իսկ սեփական բնակչութիւնը՝ փոքրամասնութիւն սեփական հողում։
Պատմութիւնը բազմիցս ցոյց է տուել, որ երբ քարոզչութիւնը դառնում է պետական քաղաքականութիւն ու զէնք, այն յանգեցնում է իրական բռնութիւնների եւ զրկանքների։ «Արեւմտեան Ադրբեջան» ծրագիրը բացառութիւն չէ։ Եթէ այն չկասեցուի, կը դառնայ վաղուայ օկուպացիայի արդարացման գործիք։
Mansihak Baghdasaryan
301.am
