Տեղեկութիւնների համաձայն Ադրբեջանը համաձայնութիւն է տուել, որ Արցախը միաւորուի ՀՀ-ին, յետոյ հրաժարուել է

Ի պատասխան այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանի արած յայտարարութեանն առ այն, որ եղել է հնարաւորութիւն եւրոպական հարթակներում սկսել խօսակցութիւն Ադրբեջանի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղը չի գնացել, որովհետեւ արգելել են, Արցախի ԱԺ պատագամաւոր Վահրամ Բալայանը NEWS.am-ի հետ զրոյցում ասաց, որ որեւէ արգելքի մասին տեղեակ չէ:

«Բանակցային ամբողջ գործընթացում տարբեր նախագծեր են քննարկուել, տարբեր մօտեցումներ են եղել կարգավիճակի եւ տարածքների հետ կապուած: Տարիներով ընթացել են այդ բանակցութիւնները, բայց փաստն այն է, որ արդիւնք չի եղել»,-յաւելեց նա:

Հարցին, թէ Նիկոլ Փաշինեանը մշտապէս նշում է, որ միջազգային հանրութիւնը Արցախը միշտ համարել է Ադրբեջանի մաս, Արցախի ԱԺ պատգամաւորը պատասխանեց.

«Եթէ միջազգային հանրութիւնն այդպէս է գտնում, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ գալիս էին Արցախ, պաշտօնեաների հետ հանդիպումներ էին ունենում, Մինսկի խմբի ներկայացուցիչները ամէն անգամ տարածաշրջան գալով հանդիպում էին նաեւ Արցախի իշխանութիւնների ներկայացուցիչների հետ: Նպատակը ո՞րն է եղել այդ ամէնի»:

Փաշինեանի միւս յայտարարութեանը, թէ ամբողջ խնդիրն այն է, որ 1996-1998թթ․ պրոցեսներով Հայաստանն իշխանութիւնը զաւթելու եւ պահելու համար ներկայացուել է այլ լոյսի ներքոյ, Վահրամ Բալայանն պատասխանեց.

«Փաստօրէն Լեւոն Տեր-Պետրոսեանի ժամանակ կար իշխանութեան տարբեր թեւերի մօտեցումներ, որովհետեւ Պետրոսեանը գտնում էր, որ Արցախը որոշակի ինքնաւարութեան կարգավիճակով պէտք է մնար Ադրբեջանի կազմում: Երեւի այդ հակասութիւնների հողի վրայ նա հրաժարական տուեց»,-ապա յաւելեց, որ եթէ Արցախի հարցը չկար, Մինսկի խումբն ինչու՞ էր գալիս: Բացի այդ փաթեթային, փուլային առաջարկութիւնները ինչի՞ մասին էին: Նա նշեց, որ կային որոշ հրապարակուած փաստաթղթեր, որտեղ քննարկւում էին Արցախի տարածքների, փախստականների կարգավիճակի հետ կապուած հարցերը: Այդ հարցերը կային, քննարկւում էին, սա է փաստը:

Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ մենք չենք ընդունել, որ Ադրբեջանի կազմում պէտք է լինի Լեռնային Ղարաբաղ՝ ինքնաւար կարգավիճակով, որտեղ կառավարումը պէտք է իրականացնեն երկու սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական եւ Լեռային Ղարաբաղի ադրբեջանական համայնքները, Վահրամ Բալայանն ասաց, որ փաստաթղթերում տարբեր մօտեցումներ են եղել՝ ադրբեջանական կողմը մի բան է առաջարկել, հայկականը՝ մէկ այլ:

«Բայց փաստն այն էր, որ Արցախն ինքնուրոյն պետութիւն էր, եւ այդ գործընթացները ընթանում էին՝ հարցին ոչ վերջանականապէս լուծում տրուած: Եղած տեղեկութիւնների համաձայն Ադրբեջանը համաձայնութիւն է տուել, որ Արցախը միաւորուի Հայաստանին, բայց յետոյ Ալիեւի Բաքու վերադառնալուց յետոյ հրաժարուել է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ ինչու՞ ընդդիմութիւնը ժամանակին Արցախեան հարցը չի լուծել, Վահրամ Բալայանն ասաց.

«Եթէ սկզբնական շրջանում մենք պատերազմում յաջողութիւն ունեցանք եւ Ադրբեջանը համակերպուած էր դրա հետ, յետագայում նաւթի, գազի ռեսուրսները սկսեցին օգտագործել: Դա դարձաւ ոչ միայն նոր զինատեսակներ ձեռք բերելու հնարաւորութիւն, այլեւ տարբեր երկրների հետ յարաբերութիւնները կարգաւորելու եւ աջակցութիւն ստանալու հնարաւորութիւն: Ադրբեջանը շահեկան վիճակում էր, որովհետեւ էներգէտիկ ռեսուրսները, լոգիստիկ հնարաւորութիւնները կարողացաւ օգտագործել իր նպատակին հասնելու համար: Նրան անուէրապահօրէն աջակցում էր Թուրքիան, եւ առաջին օրերից սկսած մինչեւ այս վերջին պատերազմը աներկբայ կանգնած էր Ադրբեջանի կողքին՝ թէ՛ ռազմագիտական, թէ՛ դիւանագիտական առումով»:

Հարցին, թէ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ որոշ պետութիւններ Արցախն օգտագործել են Հայաստանին վզկապ հագցնելու եւ որպէս անկախ պետութիւն նրա գործողութիւնները կաշկանդելու համար, Վահրամ Բալայանն ասաց, որ փաստն այն է, որ տարածաշրջանում շահագրգռուած երկրները միշտ էլ օգտագործել են այդ հակասութիւնները իրենց խնդիրները լուծելու համար՝ թէ՛ Արեւմուտքը, թէ՛Ռուսաստանը:

«Դա նոր բան չէ: 1917-1918 թուականներից սկսած տարբեր ուժային կենտրոններ օգտագործել են այդ հակասութիւնները իրենց շահերը սպասարկելու համար»,-յաւելեց Վահրամ Բալայանը:

Share