Հայաստանը երէկ արձագանքեց Արցախի կոչին, Արցախում եւ ամբողջ աշխարհում երէկ լսեցին այդ արձագանքը. Սաղաթելեան

Հայաստանը երէկ արձագանքեց Արցախի կոչին, Արցախում եւ ամբողջ աշխարհում երէկ լսեցին այդ արձագանքը. Սաղաթելեան

Սիրելի հայրենակիցներ,

երէկ տեղի ունեցաւ ի աջակցութիւն Արցախի եւ ի պաշտպանութիւն Հայաստանի «Միասնութեան» հանրահաւաքը։

Հանրահաւաքը կարեւոր էր առաջին հերթին մէկ շաբաթ առաջ Արցախում կայացած հանրահաւաքին արձագանքելու առումով։ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահաւաքից մէկ շաբաթ անց՝ ի աջակցութիւն այդ հնարահաւաքի եւ այնտեղ հնչած յստակ արձանագրումների, Հայաստանում՝ սոցիալական ցանցերում գրառումներից զատ, որեւէ ֆորմատով կարեւորագոյն հանրահաւաքին անդրադարձ չի եղել, իսկ իշխանութեան եւ նրա սպասաւորների կողմից միայն քննադատութիւն եւ հեգնանք է հնչել Արցախում կայացած հանրահաւաքի վերաբերեալ։

Երեկուայ հանրահաւաքի կայացման համար գործադրուել են հսկայական ջանքեր։ Երկար կարող եմ խօսել այդ ջանքերի եւ վերջին 2 տարիների` բոլոր քաղաքական նախաձեռնութիւններից եւ դրանցից իւրաքանչիւրում ցանկացած քաղաքական ուժի տեղի, դերի, արածի եւ չարածի մասին։ Գուցէ դրա անհրաժեշտութիւնը կայ, բայց այս պահին դա մեր ընդհնուր գործին օգուտ չի տա:

Շարունակում եմ առաջնորդուել այն համոզմամբ, որ հիմա ներխմբակային հարցերի պարզաբանման ժամանակը չէ, հիմա հանուն հայ ժողովրդի գործելու ժամանակն է։

Վստահ եմ, որ գործընթացների աւարտից յետոյ հայ ժողովուրդը հնարաւորութիւն է ունենալու գնահատել իւրաքանչիւր անհատի եւ ուժի պահուածքը։ Սա նաեւ ազգային դաշտի բիւրեղացման շրջան է։

Այդ պատճառով ցանկանում եմ անդրադառնալ կարեւորին։

Երեկ բեմից հնչեց թերեւս ամենակարեւոր խօսքը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը։ Երեկ նահատակուած հերոսի մայրը, կամաւորը, սփիւռքից հայրենադարձուած հայը վերահաստատեցին պայքարը շարունակելու պատրաստակամութիւնը։

Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել երեկուայ հանրահաւաքի իւրաքանչիւր մասնակցի․ դուք հայ ժողովրդի յոյսն ու լոյսն եք, դուք մեր կոտրուած արժանապատուութեան բեկորներն եք, դուք ազգային դաշտի ունեցած ամենամեծ իրական ռեսուրսն եք։

Երեկ միասին մենք որոշեցինք, որ ցանկացած պայմանագիր, որը սահմանափակելու է Արցախի ինքնորոշման իրաւունքը, վտանգելու է մեր գոյութիւնը՝ ճանաչուելու է առոչինչ։

Երեկ նաեւ խօսեցինք, այն մասին, որ ազգային ուժերը եւ նրանց առաջ բերած օրակարգերը լայն հանրային աջակցութեան կարիք ունեն:

Երեկ խօսեցինք, այն մասին թէ ինչպէս պէտք է երկիրը դուրս բերել այս իրավիճակից՝ ներկայացնելով մեր ծրագրերը:

Աեօ՛, մենք ստիպուած ենք բանակ կառուցել եւ կռուել միաժամանակ, բայց մի անգամ մէզ դա արդէն յաջողուել է, պիտի յաջողենք նաեւ այս անգամ։

Պարտութիւնները, անյաջողութիւնները միայն թոյլերի համար կարող են պայքարից հրաժարուելու առիթ դառնալ։

Հայաստանը երէկ արձագանքեց Արցախի կոչին, Արցախում եւ ամբողջ աշխարհում երէկ լսեցին այդ արձագանքը․ այս պահին դա կարեւոր էր, եւ մենք դա արեցինք միասին։

Այստեղ միայն ցանկանում եմ վերահաստատել բազմաթիւ անգամներ հնչեցրած տեսակէտը, որը մեր համոզմունքն է․ մենք մեր կռիւը մինչեւ վերջ տալու ենք եւ բոլոր ուժերով ու ռեսուրսներով կանգնել ու կանգնելու ենք հանուն Արցախի եւ Հայաստանի ցանկացած նախաձեռնութեան կողքին։

Առջեւում մեր ապրելու համար կռիւն է եւ մենք պէտք է յաղթենք այդ կռւում։

Աստուած պահապան մեր ժողովրդին։

Share