Հայաստանն առաջին անգամ լրագրողներին բանտարկող պետութիւնների ցանկում է յայտնուել։ Հրապարակուել է Եւրոպայի խորհրդի եւ խորհրդի գործընկեր կազմակերպութեան՝ «Լրագրողների անվտանգութեան պլատֆորմի» տարեկան զեկոյցը: 2025-ի վերջին պլատֆորմում Հայաստանն արձանագրուեց որպէս լրագրող կամ մեդիայ դերակատար ձերբակալող պետութիւն, երբ ազատութիւնից զրկուեցին փոդքաստէրներ Վազգէն Սաղաթելեանն ու Նարեկ Սամսոնեանը, զեկոյցում է նշուած:
«Միայն այդ փաստը, որ լրագրողը բանտում է, բաւական է, որպէսզի սա լուրջ քննադատութեան առիթ դառնայ, եւ այն պլատֆորմը, որը դրանով զբաղւում է, բազմաթիւ երկրներում է իրականացնում այդպիսի հետազօտութիւն, եւ Հայաստանը բացառութիւն չէ եւ այդ պլատֆորմի ուշադրութիւնը չէր կարող այդ փաստի վրայ չսեւեռուել», — «Ազատութեանն» ասաց Խոսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէի ղեկավար Աշոտ Մելիքեանը:
