Հայաստանի և Թուրքիայի նորանշանակ արտգործ նախարարները հեռախօսազրոյց են անցկացրել

Հայաստանի և Թուրքիայի նորանշանակ արտգործ նախարարները հեռախօսազրոյց են անցկացրել

Յունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախօսազրոյցը: «Արմենպրես»-ին այս մասին յայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնից։

Արարատ Միրզոյեանը շնորհաւորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ: Կողմերն արտայայտել են իրենց պատրաստակամութիւնը շարունակել աշխատել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների ամբողջական կարգաւորման ուղղութեամբ:

Share