Հայաստանը ընտրութեան առջև՝ բազմամամարդ հանդիպում Բրբէնքում

Հայաստանը ընտրութեան առջև՝ բազմամամարդ հանդիպում Բրբէնքում

Նոյեմբեր 6ի երեկոյան հաւաքը Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան Երիտասարդական կենտրոնում  Էդգար Էլբակեանի եւ Վարուժան Գէղամեանի հետ, վերյիշեցում էր Հայաստանի ուժի, ցաւի եւ չմարող յոյսի մասին։

Միջոցառման բացմանե ՀՅԴ Աղբալեան Կոմիտէի մողմից բարի գաուստի խօսք ասաց Ռոբերտ Մարգարեանը, իսկ օրուայ հանդիսավարն էր Լալա Երեմեանը:

Էդգար Էլբակեանն ներկայացրեց ներկայ քաղաքական տեսադաշտը և բացատրեց թէ ինչու իշխանութիւնները հիմնականում իրենց սլաքները ուղղում են Հայ առաքելական եկեղեցու և ՀՅ Դաշնակցութեան ուղղութեամբ: Նա նաև կտորներ ներկայացրեց  Հայկական Նախագծի կողմից իրականացուած սոցիալական վիճակագրութիւնների արդիւնքներից, որոնք ապացուցում էին, որ Հայաստանի ժողովրդի մեծամասնութիւնը գիտակցում է ազգային վտանգի առկայութիւնը, սակայն դա պէտք է յունաւորել ճիշտ ղեկավարութեամբ որպէսզի կարողանայ երկրում իրավիճակ ստեղծել: Նա նաև շեշտեց որ այս պայքարը մասին պէտք է մտածել երկար շնչի վրայ:  

Վարուժան Գէղամեանը բացատրեց, որ մեր առջևում եղածը ոչ թէ քաղաքական ընտրութիւններ են, այլ գոյաբանական երկընտրանք։ Նա քարտեզների ցուցադրութեամբ բացատրեց թէ 2020-իգ մենք կորցրել ենք Հայաստանի ճանաչուած հատուածներ, որոնք ռազմավարական նշանակութիւն ունէին մեր երկրի համար։ Նա նաև ծանրացաւ «Զանգեզուրի Միջացնք»ի ռազմավարական կարևորութեան և պանտուրանական ձգտումների հարցի վրայ:

Երկու խօսողներն էլ յիշեցրեցին, որ մինչ Հայաստանի ժողովուրդը հայրենասէր եւ տոկուն է մնում, ընդդիմութեան առաջնորդութիւնը վճռական դեր ունի։ Առանց առաջնորդների՝ նոյնիսկ ամենանուիրեալ ազգը չի կարող առաջ շարժուել։

Հաւատք և յոյս, սրանք առաջնահերթութիւններ են, որոնց շնորհիւ է Հայաստանը տակաւին գոյատեւում:

Վեջում երկար շարք կազմուեց հարց ու պատասխանների համար: Միջոցառումը կարելի է դիտել այստեղ:

Share