Պահանջուել է Արկադի Ղուկասեանին դատապարտել 20 տարուայ ազատազրկման

Պահանջուել է Արկադի Ղուկասեանին դատապարտել 20 տարուայ ազատազրկման

Ադրբեջանի Դատախազութիւնը պահանջել է Արկադի Ղուկասեանին դատապարտել 20 տարուայ ազատազրկման: Միացէ’ք հայ պատանդների ազատութեան միջազգային արշաւին. Free Armenian Hostages

Արկադի Ղուկասեանը, ծնուած 1957 թ. յունիսի 22-ին Ստեփանակերտում, հայ քաղաքական գործիչ է եւ Լեռնային Ղարաբաղի/Արցախի երկրորդ նախագահը (1997–2007)։

Նա նախկինում զբաղեցրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահի յատուկ յանձնարարութիւններով դեսպանի պաշտօնները։

2023 թ. հոկտեմբերի 3-ին նրան Ստեփանակերտում կալանաւորել են ադրբեջանական ուժերը եւ տեղափոխել Բաքու։ Նա շարունակում է մնալ նախնական կալանքի տակ եւ դատւում է Բաքուի ռազմական դատարանում՝ եւս 14 հայերի հետ միասին։

Ղուկասեանը մեղադրւում է Ադրբեջանի Քրեական օրէնսգրքի աւելի քան 20 յօդուածներով, այդ թւում՝ ցեղասպանութեան, վարձկանութեան եւ ահաբեկչութեան մէջ։

Նոյեմբերի 13-ի նիստում դատախազութիւնը պահանջել է նրան դատապարտել 20 տարուայ ազատազրկման՝ ինչը առաւելագոյն պատիժն է 65 տարեկանից բարձր անձանց համար Ադրբեջանի օրէնսդրութեամբ։

Խօսէ’ք նրանց մասին, միացեք հայ պատանդների ազատութեան միջազգային արշաւին։

Free Armenian Hostages

Share