Դաշնակցութիւնը չի ընդունելու մեզ պարտադրուող ճակատագիրը

Դաշնակցութիւնը չի ընդունելու մեզ պարտադրուող ճակատագիրը

այ Դատի Ամերիկայի Միացեալ Նահանգների, Կանադայի, Հարաւային Ամերիկայի եւ Աւստրալիայի յանձնախմբերի ու գրասենեակների ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին եւ 15-ին հաւաքուել էին Վաշինգտոնում՝ վերանայելու Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան շուրջ ստեղծուած իրավիճակում իրենց մարտավարական առաջնահերթութիւններն ու քննարկելու ընթացիկ աշխատանքները։ Խորհրդաժողովի շրջանակում, հոկտեմբերի 14-ին՝ պանելային քննարկման ժամանակ ելոյթ է ունեցել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար ոչ մի կերպ այս ճակատագիրը ընդունելի չէ։ Կորսուածը՝ ճակատամարտն էր, իսկ պատերազմը եւ պայքարը շարունակւում են։ Մենք նահանջել չգիտենք»,- ասել է Տէր-Խաչատուրեանը։

Իր ելոյթում նա ընդգծել է ստեղծուած աղէտալի իրավիճակում հայ ժողովրդի իրաւունքների համար պայքարը նոր ուժով ու նոր շեշտաւորումներով շարունակելու կարեւորութիւնը։

Share