Թող գալիք տարին լինի վերադարձի յոյսի ու պայքարի տարի
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թող գալիք տարին լինի վերադարձի յոյսի ու պայքարի տարի, վերադարձ՝ մեր հաւատին, մեր ազգային հոգուն եւ արժանապատուութեանը։
Վերադարձ Բաքւում պահուող հայ պատանդների, ովքեր սպասում են արդարութեանն ու ազատութեանը։
Վերադարձ հայրենի հողի հանդէպ պատասխանատուութեան, ազգային արժեհամակարգի ու միասնական կամքի ու յաղթանակի։
Չենք յանձնւում, չենք մոռանում, չենք ուրանում մեր զաւակների հերոսական նուիրումները, հետ չենք կանգնում արդարութիւնից, չենք թողնում, որ յուսալքութիւնը ղեկավարի մեր ապագան, չենք հրաժարւում մեր հայրենի հողից, չենք լռեցնում մեր պատմական յիշողութիւնը։
Թող Նոր Տարին ամրացնի մեր կամքը, մեր միասնականութիւնը եւ, որ միասնաբար արդարութիւնը վերականգնուի եւ վերագտնենք մեր իրաւունքները։
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ՝ վերադարձի, ուժի եւ յաղթական ապագայի հաւատով։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէ
31 դեկտեմբեր, 2025թ․
