Արարատ Միրզոյեանի պատուին կազմակերպուած ընթրիքից յետոյ Հ.Ե. Դաշնակցութեան կազմակերպութեամբ ակցիայ է իրականացուել դեսպանատան դիմաց

Արարատ Միրզոյեանի պատուին կազմակերպուած ընթրիքից յետոյ Հ.Ե. Դաշնակցութեան կազմակերպութեամբ ակցիայ է իրականացուել դեսպանատան դիմաց

«Դաւաճաններ, դոյ՛ւրս եկեք»․ Արարատ Միրզոյեանի պատուին կազմակերպուած ընթրիքից յետոյ ԱՄՆ–ում հայերն ակցիայ են իրականացել դեսպանատան դիմաց


ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի պատուին կազմակերպուած ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի եւ Արցախի դրօշներով ակցիայ են իրականացրել՝ «Դաւաճաններ դոյ՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դաւաճան» կոչերով։

 Նրանք իրենց մօտ ունէին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական եւ հայ-ազերական արձանագրութիւններին» գրութեամբ։

 Երիտասարդները պահանջում էին տէր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցութիւնները։

 Յիշեցնենք, որ տեղեկանալով Արարատ Միրզոյեանի այցի մասին, երիտասարդները  դեսպանատուն փշոտ, սեւ վարդեր ու Թուրքիայի դրօշ են տարել։

 Նշէնք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը մայիսի 2-ից աշխատանքային այցով գտնւում է Վաշինգտոնում։ Նա հանդիպումներ է ունեցել  ունեցել  ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքենի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։

https://fb.watch/cNV63iwzv-/

Share