Թրքագէտ, պ.գ.թ. Վարուժան Գեղամեան գրած է.
Մի քանի խօսք առաջիկայ երեք ամիսների մասին՝ Յունիսի 7-ին ընդառաջ։
Խօսքս ուղղուած է ազգային քաղաքական դաշտի գործիչներին՝ անկախ պաշտօնից ու հանգամանքից։
Ասում եմ՝ չլինելով որեւէ քաղաքական թիմի անդամ եւ լինելով սրտացաւ ու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի ազատագրութեանը հաւատով։
Նախ երեք պարզ ճշմարտութիւն.
▪ Քաղաքական պայքարը ենթադրում է ամենօրեայ աշխատանք՝ անկախ ընտրութիւններից։ Ընտրութիւններն ընդամէնը մէկ դրուագ են։ Առաւել եւս չի կարելի է ընտրութիւնների համար պայքարել՝ սահմանափակուելով միայն ընտրարշաւի շրջանով։ Դա կոպտագոյն սխալ է։
▪ Ընտրութիւնները ցանկացած ռեժիմի, նոյնիսկ ամենաաւտորիտարի համար ճգնաժամ են ու հնարաւորութիւն ընդդիմութեանը իր դիրքերը ամրապնդելու հետագայ պայքարի համար՝ անկախ վերջնաարդիւնքից։ Մենք հէնց հիմա տեսնում ենք, թէ ոնց է դէֆակտո իշխող խմբաւորումը պայքարում (թոշակներից մինչեւ ֆէյք ամուսնալուծութիւն), որովհետեւ որքան էլ ամուր դիրքերով, բայց ճգնաժամը կայ ու այն դեռ պէտք է յաղթել։ Նոյն մօտեցումը պէտք է ունենայ նաեւ ազգային դաշտը։
▪ Արդէն բացայայտ է, որ թէ՛ ընտրութիւնները, թէ՛ ներքաղաքական պայքարն ընդհանրապէս ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Ու բացայայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեր պետականութիւնը վերացնելու նպատակ հետապնդող այս երկու պետութիւնը շահագրգիռ են թուլացնելու մեզ, ուստի տարբեր գործիքներով աջակցելու են դէֆակտո խմբաւորմանը (արդէն դրա օրինակները կան՝ առնուազն հռետորաբանութեան ու սիմվոլիկ քայլերի մակարդակում)։
Այս երեք ճշմարտութիւնը մտքում ունենալով՝ ուզում եմ յորդորել անսալ հետեւեալ չորս կէտին։
Հնարաւոր չէ յաղթել, ուժեղացնել ազգային դիրքերը, եթէ.
Վերջինը. քաղաքական պայքարը, պատերազմի պէս, պահանջում է գիտայեն մօտեցում. ամէն քայլը, ամէն թեզը, նախաձեռնութիւնը պէտք է լինի մշակուած գիտականօրէն՝ բառի խորքային իմաստով։ Եթէ դրա փոխարէն ապաւինում ես միայն նիւխին, կարծիքին ու սրամտութեանը, ապա թշնամին միշտ յաղթելու է, որովհետեւ նա գիտայեն է ու իմաստուն։ Պէտք է կարողանալ անել այն, ինչ կոչում են outsmart՝ լինել աւելի իմաստուն։ Դա անելու համար յորդորում եմ լսել ու հետեւել մասնագէտների ասածին՝ բոլոր հարցերում։
Բոլոր չորս կէտերով էլ ազգային դաշտը մեղմ ասած թերանում է՝ ի ուրախութիւն թշնամիների։ (քիչ) Ժամանակ կայ իրավիճակը փոխելու համար։ Ասում եմ՝ մնալով ազգային ճակատի խրամատում՝ առանց նահանջելու որեւէ մտքի ու յաղթանակած Հայաստանի ակնկալիքով։
Եթէ ազգային դաշտի ուժերը իրար հետ չեն համակարգում ու համադրում իրենց քայլերը։ Չեմ ասում միաւորում, ասում եմ՝ համադրում ու համակարգում։ Ռեսուրսը քիչ է, անելիքը՝ շատ։ Ուրեմն պէտք է լինի աշխատանքի (ճակատների) որոշակի բաժանում ու համընթաց աշխատանք։ Սրանից կը շահեն բոլորը ու, ամենակարեւորը, ազգային նպատակը։
Եթէ ազգային ուժերը շարունակում են ամէն օր քննարկել էն, թէ ինչ են ասում ու անում դէֆակտո իշխող խմբաւորման ներկայացուցիչները, այլ ոչ թէ առաջարկում են սեփական օրակարգը (վառ վկայութիւնը էսօրուայ ընտանեկան նիւթն է) ու դրա համար պայքարում։ Կարող եմ բերել տասնեակ թեմաներ, որոնց մասին ոչ միայն պէտք է խօսուի ամէն օր, այլ արուեն դրանց համար քաղաքական իրաւական քայլեր՝ միաւորելով հանրութեանը դրանց շուրջ։
Եթէ ազգային ուժերը չեն ընկալում, որ իրենք պայքարում են Թուրքիայի ու Ադրբեջանի դէմ՝ դրանից բխող հետեւանքներով։ Եթէ որեւէ մէկը կարծում է, որ Հայաստանում լինելու է հանգիստ, որ Թուրքիան ու Ադրբեջանը դադարելու են ճնշել ու խլել, ապա դարձեալ սխալւում է։
