Ս. Էջմիածնի յայտարարութիւն
Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանին ակնյայտ շինծու մեղադրանքներով մեղաւոր ճանաչելու դատարանի այսօրուայ վերդիկտը լրջագոյն հարուած հասցրեց Հայաստանում արդարադատութեանը եւ արդարադատութեան մարմինների հեղինակութեանը:
Երկրում շարունակ սերմանուող ատելութեան եւ բռնաճնշումների պայմաններում կայացուած ամօթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրաւական համակարգն ամբողջութեամբ կախուածութեան մէջ է քաղաքական իշխանութեան կամքից։
Ցաւալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատութիւնն ընտրողական է եւ կամայական որոշումներով անթաքոյց ծառայեցւում է քաղաքական քինախնդրութեանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստօրէն դատապարտում է ապօրինի այս գործընթացը եւ օրէնքով սահմանուած բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդէպ արդարութեան վերականգնմանը:
Աղոթում ենք, որ Տերը զօրացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել եւ Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամուել Կարապետեանին եւ ազատութիւնից ապօրինաբար զրկուած բոլոր անձանց։
«Արդար է Տերը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը Նրա» (Սաղմ.10․8)