Ռուս խաղաղապահները հաւաստիացրել են, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կը բացուի

Ռուս խաղաղապահները հաւաստիացրել են, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կը բացուի

Ինչպէս աւելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի հարիւրաւոր քաղաքացիներ նախ հաւաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ապա քայլերթով գնացել են Շուշի՝ ռուսական խաղաղապահ զօրակազմի անցակէտ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ իրենց վերապահուած գործառոյթները՝ ապահովելով Լաչինի միջանցքով բնականոն երթեւեկութիւնը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսեանը տեղեկացրեց՝  ռուս խաղաղապահները հաւաստիացրել են, որ դեկտեմբերի 26-ին  բացուելու է Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: «Ընդ որում՝ նրանք հասուաստիացրին, որ  ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց  յետոյ  ընդհանրապէս ոչ մի անցակէտ տեղադրելու մասին խօսք լինել չի կարող»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ Տ. Պետրոսեանի խօսքով՝ նախաձեռնութեան մասնակիցները հիմք են ընդունել  ռուսական խաղաղապահ զօրակազմի ներկայացուցչի խօսքը եւ հետամուտ կը լինէն յետագայ զարգացումներին։Թարմացում. աւելի ուշ Տիգրան Պետրոսեանը հանդէս է եկել ֆեյսբուքեան ուղիղ եթերով եւ նշել, որ ռուս խաղաղապահ զօրակազմի ներկայացուցիչը զրոյցի ընթացքում իրենց յայտնել է, որ դեկտեմբերի 26-ին տեղի է ունենալու բարձրագոյն ղեկավարութեան հանդիպում, հարցը լուծում է ստանալու ու ճանապարհը պէտք է որ բացուի։

Share