Նոր ուսանողներ համալրում են Հայաստանի ՀՅԴ շարքերը

Նոր ուսանողներ համալրում են Հայաստանի ՀՅԴ շարքերը

Ուսանողները համալրել են ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի շարքերը

Այսօր Եռաբլուր զինուորական պանթէոնում տեղի ունեցած երդման արարողութեան ժամանակ ՀՅԴ «Նիկող Աղբալեան» ուսանողական միութեան շարքերն են համալրել նոր ուսանողներ:

«Դեկտեմբերի 21-ը առանձնայատուկ էր մի խումբ երիտասարդների համար: «Եռաբլուր» զինուորական պանթէոնում ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Արսէն Համբարձումեանի երաշխաւորութեամբ նրանք հայրենիքը կեանքի գնով պաշտպանելու դաշնակցական երդում տուեցին ՀՅԴ ՆԱՈւՄ լաւագոյն անդամներից ազատամարտիկ Արամ Պողոսեանի շիրիմին՝ անդամագրուելով ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեանը։ Բարի գալուստ մեր մեծ ընտանիք, սիրելի՜ ընկերներ», – յայտնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան պաշտօնական էջը:

Share