Իշխան Սաղաթելեան՝ Ջահերով երթի մեկնարկից առաջ. Մեր ընտրութիւնը կեանքի կամ մահուան միջեւ է

Իշխան Սաղաթելեան՝ Ջահերով երթի մեկնարկից առաջ. Մեր ընտրութիւնը կեանքի կամ մահուան միջեւ է

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանի ելոյթը՝ Ջահերով երթի մեկնարկից առաջ.

Յարգելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, պահանջատէր ու զինակից հայութիւն,
 Այսօր այստեղ ենք հայութեան անժամանցելի իրաւունքները պաշտպանելու, մեր յիշողութեանը տէր կանգնելու, Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու, այլեւս երբեք նոր ցեղասպանութիւն եւ հայրենազրկում թոյլ չտալու համար։

Շուրջ 25 տարի է,ապրիլի 23-ին, ՀՅ Դաշնակցութեան երիդասարդական եւ ուսանողական միութիւնները կազմակերպում են պայքարի խորհրդանիշ ջահերով երթ: Կային տարիներ, որ սա միայն երիտասարդների երթ էր, որինայ միանում էին մեր հազարաւոր հայրենակիցներ։ Այժմ այն վերաիմաստաւորուել է եւ դարձել համազգային պայքարի եւ միասնականութեան երթի:

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին տարիներին Ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական յոյզերով ու ապրումներով. 2020 թ. պատերազմը, Արցախի մեծագոյն մասի յանձնումը թշնամուն, մեր հազարաւոր հաեորդիների նահատակութիւնն եւ երկրի առջեւ կանգնած ներկայ մարտահրաւէրները, արմատապէս փոխել են իրավիճակը: Հաեօց Ցեղասպանութիւնից 108 տարի անց, ՀՀ իշխանութիւնը կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարուել մեր համահայկական պայքարից, Հաեօց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ իրաւունքների պաշտպանութեան սահմանադրական իր յանձնառութիւնից, հրաժարւում են Արցախից ու Հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ , խաղաղութեան անուան տակ, ժողովրդին տանում նոր ցեղասպանութեան:

Բայց արդեօ՞ք մեր հազարամեակների պատմութեան մէջ բազմաթիւ պարտութիւններ ու վայրիվերումներ տեսած ազգը կարող էր այսպիսի մղձաւանջի մէջ յայտնուել, արդեօ՞ք ծանր պարտութիւններից, Ցեղասպանութեան մոխիրներից յառնած ու ընդամէնը 3 տարի անց փառաւոր յաղթանակներ կերտած, պետականութիւն վերականգնած ազգը կարող էր այսքան ընկճուել եւ յուսահատուել, թեկուզ ծանր, թեկուզ ամօթալի, թեկուզ պարտադրուած, թեկուզ կազմակերպուած ու ստորացուցիչ պարտութիւնից: Պատասխանն է՝ ո՛չ: Ո՛չ, որովհետեւ անգամ ամենածանր պահերին մէզ յաջողուել է պահպանել մեր երազանքը։ Արաքս գէտն անցող հայ գաղթականները պահպանել են թագաւորութիւն ունենալու երազանքը, տունը այրուած, երեխաներին կորցրած հայ մայրը իր հետ ամէն գնով փրկել է հայկական մատեանները, երազելով, որ մի օր դրանք նորից հայ սերունդներ կկրթէն, աշխարհի տարբեր անկիւններում ցեղասպանութիւնից մազապուրծ եղած հայերը պահպանել են իրենց լեզուն ու կրօնը, ինքնութիւնն ու մշակոյթը, երազելով հայրենիք վերադարձի մասին։

Ուրեմն հայկական երազանքի պահպանումը, հայկական պետութիւն ունենալու կամքը մէզ ուղեկցել է դարեր շարունակ ու ապրեցրել մեր ազգը, ստիպել յաղթահարել բոլոր դժուարութիւնները։ Ուրեմն ինչ է կատարւում այսօր։ Մեզնից փորձում են խլել հէնց այդ երազանքը։ Մեզ ստիպում են հրաժարուել հայկական հարցից, հայկական ահանջատիրութիւնից, մեր անցեալից, որպէսզի գողանան մեր ապագան, մէզ բաժանում են նախկիների – նորերի, սեւերի – սպիտակների, հայաստանցիների- արցախցիների, տեղացիների եւ սփիւռքահէյրի, որպէսզի աւարտին հասցնեն հայ ժողովրդի ոչնչացման հրէշաւոր ծրագիրը։ Մեզ հեռացնում են մեր արմատներից, յարձակւում են մեր ինքնութեան հիմքերի վրայ, մեր եկեղեցու վրայ, որպէսզի զրկէն ուժի աղբիւրից։

Եւ դա անում են մի պարզ պատճառով, որովհետեւ Թուրքիայի ծրագրում ոչինչ չի փոխուել, եւ դա անում հէնց այս շէնքում նստած, դաւաճան, թրքահպատակ, հակահայ սրիկայ Նիկոլ Փաշինեանի ձեռքով ու անմիջական մասնակութեամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Իսկ ի՞նչ կարող ենք մենք հակադրել թշնամական այս ծրագրին։ Այս հարցին պատասխանում է մեր պատմութիւնը, այս հարցին պատասխանում են հայրենիքի համար նահատակուած մեր հերոսները: Այս հարցին պատասխանում է 130 օր շրջափակման մէջ գտնուող Արցախը։ Եւ այդ պատասխանը մէկն է՝ դիմադրութիւն եւ պայքար։ Մեր ընտրութիւնը ցեղասպանութեան կամ հերոսական ինքնապաշտպանութեան միջեւ է, մեր ընտրութիւնը ստրկացման կամ արժանապատիւ կեանքի միջեւ է, մեր ընտրութիւնը կեանքի կամ մահուան միջեւ է։ Հետեւաբար մենք այլ ընտրութիւն չունենք: Մենք պէտք է ընտրենք ինքնապաշտպանութեան, պայքարի եւ արժանապատիւ կեանքի ճանապարհը:

Սիրելի հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը նոյն ժողովուրդն է, որ յաղթեց Սարդարապատում եւ վերականգնեց իր պետականութիւնը, մեր ժողովուրդը նոյն ժողովուրդն է, որի զաւակները պատժեցին Հաեօց ցեղասպանութեան կազմակերպիչներին, մեր ժողովուրդը Արցախեան առաջին պատրեազմ յաղթած, Ապրիլեան պատերազմին թշնամուն դիմագրուած նոյն ժողովուրդն է։

Ուրեմն ապրելու, թշնամուն դիմագրաւելու մեր որոշումը միանգամայն իրատեսական է։

Ուրեմն ստում են եւ դաւաճան են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ մենք թշնամուն դիմագրաւելու հնարաւորութիւն չունենք, եւ պէտք է յանձնուենք: Տարբեր կայսրութիւններ, բռնակալներ, շատ աւելի հզօր թշնամիներ պայքարել են Արարատի ստորոտում իր տունը կառուցող մեր ժողովրդի դէմ, գուցէ ինչ-որ պահ նրանց թուացել է, որ կարողացել են յաղթել եւ ծնկի բերել մէզ, բայց հիմա մենք կանգնած ենք մեր հողում, կանգնած ենք թշնամական հարուածներին դիմագրաւող մեր պետութեան հրապարակում, գտնւում ենք շրջափակման մէջ, բայց կանգուն ենք:

Դիմում եմ Արցախի Հանրապետութեան մեր հայրենակիցներին։Ներեղութիւն եմ խնդրում իւրաքանչիւրիցդ, որ դեռ մեր եւ ձեր ճագատագիրը Արցախում եւ Հայաստանում որոշում են թրքահպատակները: Մեր վճռական ներկայութիւնը այստեղ, պայքարին մեր զինուորագրումը, դեռեւս բաւարար չէ, բայց ապացոյց է, որ դուք մենակ չեք, Մայր Հայրենիքը ձեռքերը չի լուացել Արցախից։ Մենք միասին ենք, մէկ բռունցք ու ուժ։

Սիրելի հայրենակիցներ,

Մենք ոչ միայն կարող ենք, այլ պատրաւոր ենք շրջելու մեր պատմութեան այս սեւ էջը։ Մենք դա պարտական ենք մեր նահատակներին, մեր հերոսներին, մեր վրիժառուներին, բայց նաեւ մեր զաւակներին եւ ապագայ սերունդներին։ Պետք է կկրկնեմ այն ինչ ասել եմ մէկ տարի առաջ այս հարթակից՝ կը լինե՞նք համարձակ, միասնական, ըմբոստ, չենք խուսափի պատասխանատուութիւն ստանձնելուց, մէզ կը յիշէն որպէս պատմութեան անիւը շրջած, յաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ։

Եթէ ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրայ է լինելու, անխտիր: Հանդուրժելո՞ւ ենք այդպիսի ճակատագիր։ Ոչ։

Ուրեմն պայքար, ուրեմն, չերկնչենք եւ չուախենանք թշնամու թուաքանակից, չնահանջենք մեր արդար պայքարից ,ամէն ինչ վերջացած չէ, գլխաւոր կռիւը դեռ առջեւում է, համախմբուենք, մի կողմ դնենք քաղաքական, կուսակցական, անձնական բոլոր տեսակի հարցերը, համախմբուենք եւ մեր երկրից դուրս շպրտենք ներքին եւ արտաքին թշնամուն: Այդտեղ է մեր վերածննդի, մեր փրկութեան ջահը եւ յոյսը:

Պայքար, պայքար հանուն սրբադասուած մեր նահատակների, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթօնքի։

Share