ՄԻՊ-ի պաշտօնում առաջադրուել են Էդգար Ղազարեան և Անահիտ Մանասեանը

ՄԻՊ-ի պաշտօնում առաջադրուել են Էդգար Ղազարեան և Անահիտ Մանասեանը

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները Մարդու իրաւունքների պաշտպանի թափուր պաշտօնում առաջադրել են Էդգար Ղազարեանի թեկնածութիւնը։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ Ազգային ժողովի մարդու իրաւունքների եւ հանրային հարցերի մտական յանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասեանը։

Թովմասեանը նաեւ յայտնել է, որ այս պահի դրութեամբ ԱԺ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովը պաշտօնապէս ստացել է մէկ թեկնածուի առաջադրման վերաբերեալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչւում են բացառապէս Էդգար Ղազարեանին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն աւելի վաղ յայտարարել էր, որ Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնում կառաջադրի Հայաստանի գլխաւոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասեանի թեկնածութիւնը։ Թագուհի Թովմասեանը նշում է, որ Անահիտ Մանասեանի վերաբերեալ քաղաքական յայտարարութիւնները դեռ իրաւական որեւէ գործողութեան չեն վերածւել, եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը մինչ այս պահը ԱԺ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովին որեւէ թեկնածու չի առաջադրել։ Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնը թափուր է 2023 թւականի յունւարի 23-ից, երբ հրաժարական ներկայացրեց Քրիստինէ Գրիգորեանը։

Մարտ 28ի տուեալներով ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնում առաջադրել է Անահիտ Մանասեանի թեկնածութիւնը: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարել է խմբակցութեան քարտուղար Արթուր Հովհաննիսեանը:

 

Share